00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էրեբունի-Երևան - 2799». համեստ տոն` ճոխ հոբելյանի սպասումով

© Sputnik / Asatur Yesayants"Прогулка по Еревану: встреча нового и старого" в рамках 2798-летия “Эребуни-Ереван”
Прогулка по Еревану: встреча нового и старого в рамках 2798-летия “Эребуни-Ереван” - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Էրեբունի–Երևանի» ծննդյան 2799–ամյակն այս տարի կնշվի համեստ ծախսով։ Հաջորդ տարի մայրաքաղաքի տարեդարձը կտևի գրեթե ամբողջ տարի, ինչը նաև ճոխ ծախս է ենթադրում։ Քաղաքապետարանում արդեն պատրաստվում են։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Երևանի հիմնադրման 2799 –ամյակին նվիրված «Էրեբունի– Երևանի» միջոցառումներն այս տարի կանցկացվեն «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով։

Հոկտեմբերի 14-ին Երևանի տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներում կկազմակերպվեն ռոք, ջազ, դասական, ազգային երաժշտության համերգներ։

Республиканский симпозиум на тему Армянский узел: культура армянское ковроделия - Sputnik Արմենիա
«Էրեբունի-Երևան 2800» գորգն իր տեղը կգտնի Երևանի պատմության թանգարանում

Իսկ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից Խաչքարերի պուրակում  կկազմակերպվի «Հին ու նոր Երևանս» խորագրով ցուցահանդեսը, «Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգը, Կարապի լճի հարակից տարածքում կտեղակայվեն լուսանկարչական տաղավարներ, Սարյանի անվան պուրակում նկարիչների ձեռքով կստեղծվի «Մեկ կտավ Երևանիս» աշխատանքը, որը կնվիրաբերվի Երևան քաղաքի պատմության թանգարանին:

Հոկտեմբերի 28-ին Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի– Երևանի» միջոցառումների շարքը կսահմանափակի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների` իրենց զավակներին հերթական այցով:

Տոնական բոլոր միջոցառումների կազմակերպման համար այս տարի քաղաքային բյուջեից կծախսվի 60 մլն դրամ։ Այս գումարի մեջ ընդգրկված են նաև

սոցիալական և հասարակական տարբեր խմբերի ընտանիքների համար նախատեսված աջակցության ծրագրեր։

Sputnik Արմենիայի թղթակիցները հետաքրքիր փաստեր են պարզել «Էրեբունի» ամրոցի մասին - Sputnik Արմենիա
«Էրեբունի» հնագույն ամրոցը. ինչով է այն գրավում զբոսաշրջիկներին

Բայց այս գումարը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի խոսքով, չէր բավարարի բոլոր ծրագրերի իրականացման համար, եթե չլինեին հովանավորները։ Իսկ նրանց տրամադրած գումարի չափը քաղաքապետարանը չի հրապարակում։

Եթե այս տարի քաղաքապետարանը բավարարվում է համեստ ծախսերով, ապա հաջորդ տարի մայրաքաղաքի հոբելյանական տարեդարձն անհամեմատ ավելի ճոխ կլինի։

«2800 ամյակը կնշվի շատ ավելի ճոխ: Արդեն ձևավորված է հանձնաժողով, աշխատում ենք այդ ուղղությամբ: Ամբողջ տարին լինելու է հոբելյանական, հայ ժողովրդի համար խիստ բրենդային նշանակություն ունեցող տարի է»,- ասաց Սուքիասյանը։

Երևանի հիմնադրման 2018թ–ի  միջոցառումները նախապատրաստելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով արդեն հոբելյանական հանձնաժողով է կազմվել։

Այն կգլխավորի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նրա տեղակալներն են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։ Հանձնաժողովի աշխատանքներին անդամի կարգավիճակով կմասնակցեն գործադիր իշխանության գրեթե բոլոր պետական մարմինների ղեկավարները։

Լրահոս
0