18:25 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կրակոցներ «Արմենիա» հիվանդանոցում (4)
120 0 0

«Արմենիա» բժշկական կենտրոնում դատապարտյալի հետազոտման ժամանակ տեղի ունեցած զինված միջադեպը կբացահայտեն քննիչները. Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։ Այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի կայքում։

Նախնական տվյալներով՝ այսօր ՔԿՀ աշխատակիցները բժշկական հետազոտման նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել ՔԿՀ-ում պատիժը կրող մի դատապարտյալի։

Բժշկական հետազոտման ժամանակ հիվանդասենյակ է մուտք գործել զինված անձը և կրակոցներ արձակել՝ փորձելով պայմաններ ստեղծել դատապարտյալի փախուստի համար։ Զինված անձը ՔԿՀ աշխատակիցների կողմից վնասազերծվել է, որի ընթացքում դատապարտյալը հափշտակել է ՔԿՀ աշխատակիցներից մեկին ամրակցված ատրճանակը, կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ՝ փորձելով դիմել փախուստի։ Դատապարտյալը վնասազերծվել է բժշկական կենտրոնի մուտքի մոտ, փախուստը՝ կանխվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ստեղծվել է քննչական խումբ։

թեմա:
Կրակոցներ «Արմենիա» հիվանդանոցում (4)

Գլխավոր թեմաներ