03:10 22 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Կարեն Կարապետյան

Ում կողքին է որոշել կանգնել վարչապետ Կարապետյանը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
209 0 0

«Դիջիթեք Էքսպո-2017»-ից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին արձանագրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և արտահանման մեծ ներուժ կա: Սակայն խնդիրն այն է, որ փոքր բիզնես երբեմն մնում է ստվերում:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ՏՏ ոլորտում նոր գաղափարներ ու ծրագրային լուծումներ ունեցող սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն: Այս մասին գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը հայտնեց կառավարության նիստի ժամանակ:

Վերջերս կայացած «Դիջիթեք Էքսպո-2017»-ից հետո նա համապատասխան ենթադրություններ է արել ու հանձնարարական պատրաստել:

«Մասնավորապես առկա է նոր շուկայի մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտությունը»,-ասաց վարչապետը:

Նա հանձնարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր: Վարչապետը համոզմունք հայտնեց՝ հստակ պետք է բիզնեսի կողքին կանգնել:

Գլխավոր թեմաներ