04:09 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Դավիթ Հարությունյան

Հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ. նախարարը պաշտպանում է օրենքը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Հայաստանում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը շարունակում է մնալ թեժ քննարկումների կիզակետում։ Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանգստացնում է քաղաքացիներին` դա մեր ազգային ավանդույթներին չի հակասում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Կնոջը կամ երեխային ծեծելն ազգային ավանդույթի հետ կապ չունի։ Հոկտեմբերի 5-ին կառավարության նիստից հետո այս փաստը հատուկ շեշտեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյոք «Ընտանեկան բռնության մասին» օրենքը չի հակասում հայկական ավանդույթներին։

«Եթե ազգային ավանդույթ ասելով ենթադրում եք կնոջը ծեծելը կամ երեխային ծեծելը, ես համաձայն չեմ, որ դա մեր ազգային ավանդույթն է։ Դա շեղում է մեր ազգային ավանդույթներից։ Ճիշտ, իսկական հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` պաշտոնական վիճակագրություն չկա, թե թեման ինչ ռիսկեր է պարունակում, բայց իրենք կանխատեսում են նաև թաքնված ռիսկեր։

«Կան բազում թաքնված դեպքեր, որոնք ևս մտահոգիչ են, դրանք սովորաբար բացահայտվում են տարբեր հետազոտություններով։ Արդեն երևում է, որ հանրային շատ մեծ հետաքրքրություն կա, ճանապարհը, որը մենք բռնել ենք, համարում եմ խիստ կարևոր, և աշխարհի 120 երկիր արդեն անցել է այդ ճանապարհը»,-ասաց նախարարը։

Ընտանեկան բռնությունների կանխարգելմանը և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծը դեռևս 10 օր առաջ ներկայացվել է հանրային քննարկման։ Այս ընթացքում արդարադատության նախարարը լսել է տարբեր մեկնաբանություններ, որոնք տարօրինակ և իրականության հետ որևէ աղերս չունեցող է համարում։

Նշենք, որ նոր օրինագիծը թույլ է տալիս ձերբակալել ցանկացած մարդու անմիջապես իր տանը, եթե որոշվի, որ ընտանիքի անդամներից մեկը բռնության զոհ է։

Գլխավոր թեմաներ