10:16 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Խոսրովի անտառը հրդեհից հետո

Խոսրովի սիրտը կբաբախի առանց մարդու օգնության. ի՞նչ եղավ անտառի բույսերի ու կենդանիների հետ

ФОТО: Министерство охраны природы
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26520

«Խոսրովի անտառ» արգելոցում խստիվ արգելված է ավելացնել կամ պակասեցնել բույսերի և կենդանիների նոր տեսակները։ Բայց մասնագետները պետք է գիտական աշխատանքներ իրականացնեն` նպաստելու անտառի ինքնավերականգնմանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի–Sputnik, Գոհար Սարգսյան. «Խոսրովի անտառ» արգելոցն ամենախիստ պահպանության ռեժիմ ունեցող տարածքն է, մարդու միջամտությունը` կապված բույսերի և կենդանիների ավելացման-պակասեցման հետ, խստիվ արգելվում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ  Արամ Աղասյանն ասաց` իրենք նպաստելու են ինքնավերականգնման աշխատանքներին, այսինքն` բնական էկոհամակարգերը պետք է վերականգնվեն ինքնըստինքյան։

«Ի՞նչ է դա նշանակում. ուժեղացնել հսկողությունը, պահպանության վիճակը, թույլ չտալ նորից հրդեհներ ծագեն, հակահրդեհային ճանապարհները, կուտակված, վառված ու այրված ծառերը մաքրել։ Դրանք  ճանապարհների եզրին են և կարող են հրդեհի նոր օջախներ առաջացնել»,– ասաց Աղասյանը։

Միաժամանակ, «Խոսրովի անտառ» արգելոցի այրված տարածքներում առանձնացվելու են փորձահրապարակներ, որտեղ տարբեր գիտական միջոցառումներ կիրականացվեն։

«Մի տարածքում թողնում ենք ինքնավերականգնումը` առանց որևէ միջամտության, մյուս տարածքում գիտական վերլուծություններ են արվում, որպեսզի կանխատեսենք` ինչպես կընթանա վերականգնման պրոցեսը»,– ասաց բնապահպանության նախարարության մասնագետը։

Նա արդեն իսկ լավ լուր ունի հաղորդելու` հրդեհից հետո վնասված ծառատեսակներ կան, որոնք կենդանության նշաններ են ցույց տալիս։

Ողջ և առողջ են անտառի կենդանիները։ Հսկայական այրված տարածքի մեջ կան կղզյակներ, որտեղ ոչինչ չի այրվել, դրանք հրդեհի ժամանակ ապաստարան են ծառայել կենդանիների համար։

«Երկար ուսումնասիրությունների արդյունքում որևէ ողնաշարավոր կենդանու այրված դիակ չենք հայտնաբերել։ Այրված տարածքներում ու փոշոտված ճանապարհներին արջի, գայլի, աղվեսի, փորսուղի հետքեր ենք տեսել։ Այրված տեսել ենք միայն մորեխներ ու ծղրիդներ»,– ասաց Աղասյանը։

  • Խոսրովի անտառը հրդեհից հետո
    Խոսրովի անտառը հրդեհից հետո
    ФОТО: Министерство охраны природы
  • Խոսրովի անտառը հրդեհից հետո
    Խոսրովի անտառը հրդեհից հետո
    ФОТО: Министерство охраны природы
  • Խոսրովի անտառը հրդեհից հետո
    Խոսրովի անտառը հրդեհից հետո
    ФОТО: Министерство охраны природы
  • Խոսրովի անտառը հրդեհից հետո
    Խոսրովի անտառը հրդեհից հետո
    ФОТО: Министерство охраны природы
  • Խոսրովի անտառը հրդեհից հետո
    Խոսրովի անտառը հրդեհից հետո
    ФОТО: Министерство охраны природы
  • Խոսրովի անտառը հրդեհից հետո
    Խոսրովի անտառը հրդեհից հետո
    ФОТО: Министерство охраны природы
  • Խոսրովի անտառը հրդեհից հետո
    Խոսրովի անտառը հրդեհից հետո
    ФОТО: Министерство охраны природы
1 / 7
ФОТО: Министерство охраны природы
Խոսրովի անտառը հրդեհից հետո

Այս փաստարկներով բնապահպանության նախարարության ներկայացուցիչը հերքում է ավելի վաղ լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե, իբր, արգելոցի տարածքում կենդանիներ են վնասվել կամ այրվել։

Հիմա «Խոսրովի անտառ» պետական արգելոցում շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, հետևաբար, պահպանության ռեժիմն էլ խստացվել է։ Տեխնիկական միջոցները բերվել են առաջնային պատրաստվածության վիճակի։ Տեղեկացնենք, որ Խոսրովի անտառի հրդեհից մոտ 2 շաբաթ առաջ անտառի պահապաններն արդեն իսկ զինվել էին հրդեհաշիջման սարքերով։ Բայց հրդեհի ծագումն աննախադեպ էր։

Գլխավոր թեմաներ