00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առողջապահության ոլորտում Հայաստանն ԱՄՆ–ին սովորեցնելու բան ունի. ՄԱԿ–ի զեկուցող

© Sputnik / Asatur YesayantsДайнюс Пурас
Дайнюс Пурас - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանին այլևս սովորեցնել պետք չէ, թե ինչպես ռացիոնալ կերպով օգտագործել առողջապահական ռեսուրսները։ Երևանն ինքը կարող է ներկայացնել իր փորձը և նույնիսկ գերազանցել ԱՄՆ–ի նման երկրներին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի առողջապահության ոլորտում մի շարք չլուծված հարցեր կան, սակայն ինչ վերաբերում է ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, ապա իր փորձով նա կարող է մրցել այնպիսի առաջատար երկրների հետ, ինչպես ԱՄՆ–ն է, ասել է ՄԱԿ–ի հատուկ զեկուցողը Դայնյուս Պուրասը։

«Հայաստանն ապացուցել է, որ կատարելագործել առողջապահության ոլորտը կարելի է նաև ոչ բավարար ֆինանսավորման պայմաններում։ Եկել է ժամանակը, որ ձեր երկիրը ներկայացնի իր փորձը, այլ ոչ թե խորհուրդներ ստանա։ Երևանը կարող է ցույց տալ, այդ թվում նաև ԱՄՆ–ի նման հարուստ երկրներին, թե ինչպես ռացիոնալ կերպով օգտագործել ռեսուրսներն առողջապահական համակարգում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պուրասը։

Президент Серж Саргсян сегодня принял министра здравоохранения Российской Федерации Веронику Скворцову - Sputnik Արմենիա
Առողջապահության մարտահրավերները ժամանակակից աշխարհում ամենասուրն են

Նրա խոսքով`  անկախ մի շարք խնդիրներից, ակնհայտ է  այն առաջընթացը, որը նշմարվում է առանձին վերցված ուղղություններում։ Հայաստանը համալրել է մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ–ի հայտնաբերման և կանխարգելման աշխարհի չորս երկրների ցանկը։ Բավական բարելավել է նաև ՄԻԱՎ–ով և տուբերկուլյոզով հիվանդների հետ կապված իրավիճակը։

«Հայաստանը պետք է բարելավի նաև պալիատիվ բուժման հետ կապված իրավիճակը։ Եթե այսօր անհրաժեշտ դեղորայք է ստանում քաղցկեղի վերջնական աստիճանով հիվանդ 50 մարդկանցից մեկը, ապա այդ իրավունը պետք է ունենան բոլորը», – ասել է Պուրասը։

Կառավարությունը պետք է անհրաժեշտ բժշկական սպասարկում ապահովի ամբողջ հանրապետությունում, որպեսզի մարդիկ Երևան չգան` հույս ունենալով, որ այստեղ նրանց կարող են բուժել։ ՄԱԿ–ի հատուկ զեկուցողը կարծում է, որ Հայաստանում նաև բավական զարգացած է հոգեբուժությունը։

«Երևանում և Սպիտակում գործում են ծրագրեր, որոնք նախատեսված են մարդկանց փոքր քանակների համար, սակայն դրանք պիլոտային են և կանոնավոր բնույթ չեն կրում», – ասել է հատուկ զեկուցողը։

Նրա խոսքով` բուժհաստատությունները համալրված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդունելու համար համապատասխան տեխնիկայով։

Սա Պուրասի առաջին այցն է Հայաստան։ Սեպտեմբերի 25-29 նա ծանոթացել է առողջապահության համակարգին, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոցառումներին, հոգեբուժական օգնության կազմակերպմանը։ Պուրասն եղել է Երևանում, Դիլիջանում, Աբովյանում, Սպիտակում և Վանաձորում։ ՄԱԿ–ի հատուկ զեկուցողն իր ամփոփիչ զեկույցը 2018 թվականի հունիսին կներկայացնի մարդու իրավունքների խորհրդին։

Լրահոս
0