22:22 18 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյան և Էնդրյու Շեֆեր

Հիմա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բարդ ժամանակահատված է. նախագահն ընդունել է Է. Շեֆերին

© Официальный сайт президента РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Էնդրյու Շեֆերի հետ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել արցախյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպան Շեֆերին նշանակման կապակցությամբ: Ընդգծելով, որ նորանշանակ համանախագահը դիվանագիտական առաքելությունը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս բավականին բարդ ժամանակահատվածում` Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան այդ կարևորագույն առաքելության իրականացման գործում:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ հաջողությամբ կշարունակվեն և ընդգծել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ջանքերն այդ նպատակով:

Գլխավոր թեմաներ