00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են պատանի լեռնագնացներին Արագած բարձրացրել Անկախության օրը

© Sputnik / Aram NersesyanДень армянских гор отметили в Федерации альпинизма и горного туризма
День армянских гор отметили в Федерации альпинизма и горного туризма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 9-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայում բարձունքների սիրահարները նշեցին Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը: Փոքրիկ լեռնագնացները դասընթացների ավարտական վկայագրեր ստացան:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի անկախության օրը (սեպտեմբերի 21) այս տարի փոքրիկ հայ լեռնագնացների համար առանձնահատուկ էր: Նրանք բարձրացան Արագածի հարավային գագաթը:

Ալպինիզմի ֆեդերացիան կես տարվա ընթացքում լեռնագնացության էր նախապատրաստել 50 երեխայի: Ուսումնառությունն ավարտված է, սակայն լեռների փոքրիկ սիրահարները շարունակում են արշավների մասնակցել:

8-ամյա Անի Գրիգորյանը սեպտեմբերի 21-ին Արագած բարձրացավ մոր և եղբոր հետ:

«Ինձ շատ դուր եկավ, թեև դա փոքր գագաթն էր: Եվ՛ դժվար էր, և՛ ոչ. սկզբում ձյուն էր գալիս, հետո դադարեց: Ես պատմեցի համադասարանցիներիս, որ Արագած եմ բարձրացել Անկախության օրը, սակայն նրանց դա չտպավորեց, քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում սար բարձրանալ», — նշեց Անին:

© Sputnik / Aram NersesyanԱնի Գրիգորյան
Ани Григорян - Sputnik Արմենիա
Անի Գրիգորյան

Փոքրիկ լեռնագնացը խոստովանեց, որ այդ օրը նա վատառողջ էր, սակայն թաքցրել էր այդ փաստը մայրիկից:

«Արագածի գագաթը հասնելու ճանապարհին ես լաց եղա, քանի որ հիվանդ էի: Առավոտ մայրիկին չէի ասել, որ ջերմություն ունեմ, այլապես նա թույլ չէր տա Արագած բարձրանամ: Մայրիկին ես հենց այդպես էլ ասացի՝ ճիշտ եմ արել, որ թաքցրել եմ. ավելի լավ է հիվանդ լինեմ, քան խմբիս հետ Արագած չբարձրանամ: Մենք լուսանկարվում էինք, շատ լավ էր», — ասաց նա Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ:

Այն հարցին, թե ապագայում ինչ մասնագետ կցանկանար դառնալ, 8-ամյա լեռնագնացը համարձակորեն պատասխանեց` ծրագրավորող:

Ակցիան կազմակերպել էին այն մարդիկ, ովքեր որոշել էին, որ հենց այսպես անկախ Հայաստանում ծնված սերունդները պետք է տոնեն իրենց ազգային տոնը (Անկախության օրը):

10-ամյա Արեն Սողոմոնյանը նույնպես նրանց շարքերում էր: Պատանի լեռնագնացն ամեն օր գալիս է Արարատ քաղաքից՝ Ալպինիզմի ֆեդերացիայի կազմակերպած դասընթացներին մասնակցելու համար: Ինչպես ասում են դասախոները` նույնիսկ չի ուշանում:

© Sputnik / Aram NersesyanԱրեն Սողոմոնյան
Арен Согомонян - Sputnik Արմենիա
Արեն Սողոմոնյան

«Ճանապարհին չեմ հոգնել, և երբ հաղթահարեցի ամենաբարձր կետը, պարզապես ցնցված էի գեղեցիկ տեսարանով, մենք տեսանք Արագածի մյուս երեք գագաթները… Ճանապարհին ձնախառն անձրև սկսվեց, իսկ ես երազում էի այդ մասին», — ասաց Արենը:

Նրա խոսքով` արդեն հասցրել է նվաճել Արմաղան լեռը, Վայոց սարն ու այլ բարձունքներ:

«Ես նաև սիրում և ուսումնասիրում եմ քարերը, ամեն անգամ սարեր բարձրանալիս, ինձ հետ մի քար եմ բերում: Տատիկիս սեփական տան բակում զիփլայն եմ կառուցել: Բարձրությունը վեցը մետր է: Ծնողներս դեմ չեն, շուտով միասին ավարտին կհասցնենք աշխատանքները, որպեսզի կարողանան օգտվել զիփլայնից», — նշեց Արենը:

Հոկտեմբերի 9-ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը: 1829 թվականին հենց այս օրը (հին տոմարով սեպտեմբերի 27-ին) հայ գրող Խաչատուր Աբովյանը Դորպատի (Տարտուի) համալսարանի պրոֆեսորներ Ֆ. Պարոտտի հետ առաջին անգամ բարձրացավ Արարատ լեռան վրա:

 

Լրահոս
0