12:49 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Ջոն Մալկովիչ

«Ցավոտ դաս». լեգենդար Ջոն Մալկովիչը գրառում թողեց Ցեղասպանության թանգարանում

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9910

Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, գրառում թողեց թանգարան–ինստիտուտում և խոստովանեց, որ ցնցված է տեսածից ու լսածից։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հոլիվուդի լեգենդ, դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շրջայցից հետո նա գրառում թողեց թանգարանի հուշամատյանում հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը։

«Ցավոտ դաս»,- գրեց հոլիվուդյան աստղը։

Джон Малкович посетил Мемориал жертв Геноцида Армян в Цицернакаберде
© Sputnik / Asatur Yesayants
Ջոն Մալկովիչը գրառում թողեց Ցեղասպանության թանգարան ինստիտուտում։

Հայտնի դերասանը խոստովանեց, որ ցնցված է տեսածից ու լսածից։

«Սա ցավոտ դաս էր, սարսափելի պատմություն, թե բացառապես ինչ հիմար պատճառներով մարդիկ կարող են նման արարքներ անել»,-ասաց Մալկովիչը։

  • Ջոն Մալկովիչը Ծիծեռնակաբերդում
    Ջոն Մալկովիչը Ծիծեռնակաբերդում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ջոն Մալկովիչը Ցեղասպանության թանգարան–ինստիտուտում
    Ջոն Մալկովիչը Ցեղասպանության թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ջոն Մալկովիչը Ցեղասպանության թանգարան–ինստիտուտում
    Ջոն Մալկովիչը Ցեղասպանության թանգարան–ինստիտուտում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 3
© Sputnik / Asatur Yesayants
Ջոն Մալկովիչը Ծիծեռնակաբերդում

Մալկովիչը Երևան է ժամանել՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը, որը նախանշված է հոկտեմբերի 11-ին։

Նա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։

Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Համերգային ծրագիրն ունենալու է հետաքրքիր ձևաչափ՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։

Գլխավոր թեմաներ