00:18 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ընտրաթերթիկներ

«Ժամանակ». Ճամբարակում թեժ ընտրություններ են սպասվում

© Sputnik/ Aida Ordyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26 0 0

«Ժամանակ» թերթը գրում է, որ Ճամբարակի ընտրությունները թեժ են լինելու։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թեժ ընտրություններ են սպասվում։ Այստեղ առաջադրվել են գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը, անկուսակցականներ Վազգեն Ադամյանն ու Վիգեն Սարգսյանը։

«Ժամանակ»-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ գործող քաղաքապետի նախկին թիմակիցները, որոնք վերջինիս ընտրվելու հարցում մեծ դեր են ունեցել, այժմ նախապատվությունը տալիս են մեկ այլ թեկնածուի՝ 34-ամյա Վազգեն Ադամյանին:

«Ուզում են իրենց թեկնածուն ունենալ և թույլ չտալ, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել»,- փոխանցեց մեր աղբյուրը։ Գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովուրդը ընտրությանը կմասնակցի, արկղերը կբացեն, և պատկերն ակնհայտ կլինի. «Վերջիվերջո, ես բավականին երկար տարիներ մարդկանց հետ աշխատել եմ, իմ նիստուկացն էլ գիտեն, կատարած գործերն էլ, ընտրությունից հետո պարզ կլինի»,-գրում է թերթը:

Գլխավոր թեմաներ