04:24 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
«Զվարթնոց» օդանավակայան

Գործարար Փափազյանի «ուզբեկ» մարդասպանը փախել է Հայաստա՞ն

© Sputnik/ Karen Yepremyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Գործարար Արսեն Փափազյանի ենթադրյալ մարդասպանը, հավանաբար, թաքնվում է Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում ձեռներեց Արսեն Փափազյանի սպանության մեջ կասկածվող անձը փախուստի է դիմել և, ամենայն հավանականությամբ, թաքնվում է Հայաստանում, հայտնում է РЕН ТВ–ն` հղում անելով Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրներին։

Աղբյուրի համաձայն` տղամարդը կեղծ անձնագիր է օգտագործել և հեռացել Ուզբեկստանի քաղաքացու անվան տակ։ Հայտնում են նաև, որ ենթադրյալ մարդասպանը կարող է հանցագործության պատվիրատուի ազգակիցը լինել։

Պարզվել է նաև սպանության շարժառիթը։

Հիշեցնենք, որ 45-ամյա գործարարը սպանվել է Մոսկվայի իր տան մերձակայքում հոկտեմբերի 5-ին, նրա ուղղությամբ չորս կրակոց է արձակվել։

Փափազյանը գրանցված է եղել Օդեսայում, գլխավորել է «АСП-Трансстрой» ընկերությունը, որը Խարկովում զբաղվում էր ավտոճանապարհների, կամուրջների, ուղեկամուրջների վերանորոգմամբ։

Փափազյանը նաև Վորոնեժի շրջանի հանրային պալատի Ազգային քաղաքականության կոմիտեի նախագահն էր, ինչպես նաև «Անի» հայկական մշակութա–քրիստոնեական ՀԿ–ի ղեկավարը։

Գլխավոր թեմաներ