00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում կինը ծեծել է ամուսնուն, կավատության ու բռնաբարության դեպքերն ավելացել են

© Sputnik / Armenuhi MkhoyanГюмри готовится к визиту Папы Римского
Гюмри готовится к визиту Папы Римского - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պահպանողական Գյումրիում վերջին տարիներին շատ բան է փոխվել, այդ թվում, ցավոք, ավելացել են նաև հանցագործությունները: Շիրակի մարզի դատախազը խոսել է վերջին ինն ամսվա ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում աճել է հանցագործությունների, այդ թվում ընտանեկան բռնության դեպքերի թիվը, չնայած շատերը վստահեցնում են՝ հանցագործության դեպքեր միշտ էլ եղել են, պարզապես հիմա դրանց մասին բարձրաձայնում են: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպմանը թվերով է ներկայացրել հանցագործությունների աճը։

«Շիրակի մարզում 2017 թվականի ինն ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են հանցագործությունները, բայց միաժամանակ աճել է նաև հանցագործությունների բացահայտման թիվը»,- ասաց նա:

Դատախազի խոսքով` Գյումրիում ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում կապված են լինում կանանց ու երեխաների հետ, բայց վերջերս Շիրակի մարզում արձանագրվել է նաև ամուսնու նկատմամբ բռնության դեպք։ Ամուսինը բողոքել է և, մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ բողոքը հիմք ընդունելով, կնոջ հանդեպ հարուցվել է քրեական գործ:

«Ընտանեկան այս բռնության պատճառը ևս կենցաղային է»,- ասաց Գաբրիելյանը:

Այս տարի սեպտեմբերին մի երիտասարդ էլ փորձել է սպանել ծնողներին. դյուրավառ հեղուկը լցրել էր նրանց վրա՝ փորձելով այրել։

Акция протеста против домашнего насилия - Sputnik Արմենիա
Հայի ընտանիք «ներխուժելու» փորձ կամ ի՞նչ է թաքնված ընտանեկան բռնության մասին օրենքի հետևում

«Այս դեպքով ունենք կալանավորված անձ, որպես մեղադրյալ ներգրավված անձ։ Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում՝ Նարեկ Ադամյանն իր ծնողներին՝ Սայաթ և Նազելի Ադամյաններին ապօրինի կյանքից զրկելու, սպանելու դիտավորությամբ նրանց վրա լցրել է դյուրավառ հեղուկ։ Դեպքը կենցաղային հողի վրա ծագած վիճաբանություն է․ ծնողները չեն թույլատրել նշված անձին տնից դուրս գալ, որի պատճառով էլ նա այդ քայլին է դիմել։ Որպես մեղադրյալ ենթակա անձը գտնվել է հաշվառման մեջ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, և մենք այս անձի մեղսունակությունը պարզելու համար նշանակել ենք դատահոգեբուժական փորձաքննություն»,- մանրամասնեց դատախազը։

Գաբրիելյանը նշեց նաև, որ իր շիրակցի լինելը չի կաշկանդում մասնագիտական գործունեությունը:

«Ես ստեղծել եմ այնպիսի պայմաններ, որ կոնկրետ հանցագործություն կատարած անձանց կամ այդ հանցագործների միջնորդողների համար լինեմ անհասանելի: Նրանք բարեխոսելու փորձ արել են և համապատասխան պատասխան ստանալուց հետո փոշմանել»,- վստահեցրեց դատախազը:

Դատախազը նաև փաստեց՝ մարզում կավատության, բռնաբարության, ինչպես նաև անչափահասների կողմից հափշտակության դեպքեր էլ են արձանագրվել: Կոռուպցիոն բնույթի 30 քրեական գործ է հարուցվել, ընդ որում խոսքը ոչ միայն անձի կողմից կաշառք տալ-ստանալուն է վերաբերում, այլ այն հանցագործություններին, որտեղ ներգրավված են պաշտոնատար անձինք։ Կան հարուցված քրեական գործեր համայնքի ղեկավարների ու դպրոցի տնօրենների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու, յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ։ Այս գործերը նախաքննության փուլում են։

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Շիրակի մարզի վարչական տարածքում արձանագրվել է հանցագործությունների 970 դեպք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 824 հանցագործություն: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի դատախազությունն ունեցել է 716 դեպքի բացահայտում, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 863 բացահայտում: Ծանր հանցագործությունների թիվն անփոփոխ է: 2016-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ծանր հանցագործության 45 բացահայտում է եղել, այս տարվա նույն ժամանակահատվածում` 49: Մարզում արձանագրված սպանության 4 դեպքերից 2 բացահայտված է, մյուս 2-ից առաջինն անձի անհետ կորելու փաստ է, մյուսը մայիսին Արթուր Հարությունյանի սպանության դեպքն է: Սպանության փորձի 3 դեպքն էլ բացահայտված են: Անցած տարվա հետ համեմատ նվազել են դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքերը․ անցած տարի արձանագրվել է 20 դեպք, այս տարի` 5, ընդ որում` 4-ը բացահայտվել են։

Նկատելի է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ․ նախորդ տարի արձանագրվել է 39 դեպք, այս տարի՝ 45 դեպք։ Նախորդ տարի 14 դեպք է բացահայտվել, այս տարի՝ 25։

Լրահոս
0