00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհատ տաքսիստներն էլի հարկային արտոնություն չեն ստանա

© Sputnik / Asatur YesayantsТакси
Такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊԵԿ–ն այս տարվանից որդեգրել և հաջորդ տարի շարունակելու է ակտիվ գործունեություն ծավալող հարկատուներին հարկային արտոնություններ տրամադրելու քաղաքականությունը։ Շուրջ 1600 անհատ ձեռնարկատեր արդեն արտոնություն են ստացել։ Անհատ տաքսիստներն այս ցանկում չկան և հաջորդ տարի էլ չեն լինի։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հարկային արտոնություններից օգտվողների թիվն ավելանում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետեկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը։

Женщина за рулем - Sputnik Արմենիա
Կին տաքսիստի խոստովանությունը. «Մեկն ասաց` ես խայտառակում եմ ազգը»

Նրա խոսքով, 2017թ-ի ընթացքում բոլոր տեսակի հարկերից ազատվել են 1600 մանր ձեռնարկատիրությամբ զբաղվող անհատ։ Դրանք հիմնականում հագուստի արտադրությամբ ու վերանորոգմամբ, փայտյա իրերի, կահույքի պատրաստմամբ, կենցաղային տեխնիկայի վերանորոգմամբ, լեզուների ուսուցմամբ և հյուրատնային ծառայություններ մատուցող այն անձինք են, ովքեր չունեն գրանցված աշխատակիցներ և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 9 մլն դրամը։

«Նրանք պետք է հսկիչ դրամարկղային մեքենա կիրառեն, որպեսզի մենք հսկենք` 9 մլն-ից անցել են, թե ոչ, որովհետև ինքնազբաղված համարվելու պայմաններից մեկն իրացման շրջանառության նշված չափը չանցնելն է»,- Sputnik Արմենիային ասաց Պողոսյանը։

Մեր հարցին, թե ինչու հարկային արտոնությունը չի տարածվում նաև մինչև 9 մլն դրամի շրջանառություն ունեցող անհատ տաքսիստների վրա, Պողոսյանը պատասխանեց.

«Տաքսիստներն ունեն իրենց հարկման համակարգը` պետական տուրք, արտոնագիր և այլն»։

ՊԵԿ պաշտոնյանի խոսքով, անհատ տաքսիստներին արտոնություններ տրամադրելու նախաձեռնություն ոչ այս, ոչ էլ հաջորդ տարվա համար ՊԵԿ-ում չկա։

Փոխարենը 2018թ-ին, երբ ուժի մեջ կմտնի Հարկային նոր օրենսգիրքը, հարկային արտոնություններ կսահմանվեն ոչ միայն արտահանողների, այլև երկրի ներսում աշխատող գործարարների համար։

«Եթե մարդը մեծ ծավալի ներդրումներ է կատարել, և պետությունը նրան պարտք է ԱԱՀ գումարներ, որը նա մինչև հիմա գործող օրենսդրությամբ կարող էր օգտագործել բացառապես ապագա հարկերը վճարելուն, 2018թ-ի հունվարի 1-ից կարող է դիմել ՊԵԿ և 4 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ այդ գումարը»,- ասաց Պողոսյանը։

Նշենք, որ պաշտոնական տեղեկատվությամբ, պարզեցված ընթացակարգով այս տարի արդեն 89 հարկ վճարողի պետությունը վերադարձրել է ավելի քան 1 մլրդ 73 մլն դրամ ԱԱՀ-ի գումար։ Արդյունքները, ՊԵԿ ներկայացուցչի խոսքով, վերջնական չեն։ Տարվա ցուցանիշները կամփոփվեն տարեվերջին։

Լրահոս
0