03:16 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Լաբորատորիա

Ի՞նչ անել, որ Հայաստանում «ծերացող» գիտությունը երիտասարդանա

© Sputnik / Виталий Аньков
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Հայաստանում գիտական ներուժը ծերանում է, իսկ երիտասարդ գիտնականներն արտագաղթում են։ Ուղեղների արտահոսքն ու դրա դեմ պայքարը մնում են օրակարգում։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Խորհրդային Հայաստանում 65-ից բարձր տարիք ունեցող գիտնականները կազմում էին ընդհանուր թվի մոտ 3-4 տոկոսը, իսկ այսօր` 35 տոկոսը։ Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԿԳՆ գիտական պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Դա նշանակում է, որ մեր գիտությունն օր օրի ծերանում է, եթե այսպես շարունակվի, կարող ենք լուրջ փաստի առաջ կանգնել։ Այսօրվա մեր իրավիճակում 35-50 տարեկան ինտերվալում ունենք խորը մինիմում, այսինքն` մասնագետները գնացել են Հայաստանից, ուսուցիչների դերակատարումն իրականացնում են ոչ թե երիտասարդները, այլ տարիքավոր մարդիկ»,- ասաց Հարությունյանը։

Գիտպետկոմի նախագահն ահազանգեց` կգա մի պահ, երբ գիտնական-ուսուցիչներ չենք ունենա։

«Հայաստանում երիտասարդներին պահելու համար երկու տարբերակ կա` կա՛մ բարձր աշխատավարձ տաս, կա՛մ նրանց կարիերայի, ապագա առաջընթացի համար երաշխիքներ տաս։ Երաշխիքներ տալը կապված է պաշտոնների հետ։ Մեզ մոտ ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը, դրա համար էլ գնում են։ Մենք տարիքավոր մարդկանց ասում ենք`դուք ձեր վարչական պաշտոնները զիջեք ձեր աշակերտներին, դուք դարձեք գիտական խորհրդական»,-ասաց նա։

Հարությունյանը մի ելք է գտել` առաջարկում է գոնե մի կերպ խրախուսել սփյուռքահայ երիտասարդ գիտնականներին։ Ասում է` Հայաստանում իրականացվող ծրագրերի համար թույլ են տալիս որպես խորհրդական ներգրավվել արտասահմանցի գիտնականներին։ Իսկ նրանք հիմնականում սփյուռքահայ են։

Sputnik Արմենիան ավելի վաղ զրուցել էր տարբեր երիտասարդների հետ, որոնք մեկնել են արտասահմանյան խոշոր համալսարաններում սովորելու և վերադառնալու ցանկություն չունեն։

Օրինակ` Բերկլիի համալսարանի ուսանող Վահե Կարախանյանը ժամանակ առ ժամանակ գալիս է Հայաստան ու Վանաձորի տեխնոպարկում դասընթացներ անցկացնում, բայց կարճաժամկետ։

«Չեմ կարող պատասխանել` ինչպես կկարողանամ աջակցել Հայաստանին, այստե՞ղ, թե՞ Հայաստանից դուրս»,-դիվանագիտորեն պատասխանեց ուսանողը։

Վահեի նման շատերն են ցանկանում, որ Հայաստանը զարգանա, բայց այլ հարց է, թե արդյոք հենց այստեղ են տեսնում իրենց ապագան։ Շատերը վստահություն են հայտնում, որ դրսից էլ կարող են նպաստել Հայաստանի բարգավաճմանը։ Իսկ գիպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը հույս ունի, որ գիտաշխատողների աշխատավարձերի հարցը մոտ ապագայում կհայտնվի կառավարության օրակարգում։

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    311
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    160
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    220