00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2015-2016 թթ. մարզերում գրանցվել է շուրջ երկու անգամ ավելի հանցագործություն, քան Երևանում

Բաժանորդագրվել
Հայաստանի քննչական կոմիտեն ճգնաժամային կենտրոնի հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացրել է տվյալներ 2015-2016 թվականների սեռական բռնության դեպքերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. 2015 թվականին սեռական բռնության է ենթարկվել 4-17 տարեկան 76 անչափահաս երեխա, իսկ 2016 թվականին այդ թիվը ավելացել է 39-ով, սեռական բռնություններին նվիրված գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանի Քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ Դավիթ Թումասյանը։

«2016 թվականին 76 անչափահասներից 56-ը դպրոցականներ էին։ 2016 թվականին սեռական բռնություն է իրականացվել 5-17 տարեկան 115 երեխայի նկատմամբ, որոնցից 53-ը` դպրոցականներ։ Այդպիսով, 14-16 տարեկան անչափահասները սեռական ոտնձգությունների և բռնությունների տեսանկյունից պատկանում են ամենախոցելի խմբին», – ասաց նա։

Домашнее насилие - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնության մասին օրենքի մութ կողմերը. ում ականջներն են երևում նախագծի հետևից

Նրա խոսքով` մեծամասամբ սեռական բնույթի գործողությունների երեխաներին հարկադրում են նրանց հարազատները, դաստիարակները կամ ծանոթները։ Քիչ են նաև այն դեպքերը, դեռահասներն իրենք են բռնություն գործադրում մյուս երեխաների նկատմամբ:

Թումասյանը նշեց, որ անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի աճը խոսում է այն մասին, որ երեխաների պաշտպանության ավելի արդյունավետ մեթոդներ է պետք իրականացնել: Նախևառաջ անհրաժեշտ է տեղեկացնել հնարավոր ռիսկերի մասին: Սա ենթադրում է համապատասխան սեմինարների անցկացում նշված տարիքային խմբի հետ:

2015 թվականին, ընդհանուր առմամբ սեռական բռնությունների (բոլոր տարիքային խմբերում) փաստով 131 քրեական գործ է հարուցվել, ասաց Թումասյանը։ Տուժածների ընդհանուր թիվը կազմում է 142 մարդ, որոնցից 131-ը` իգական սեռի ներկայացուցիչ, 11-ը` արական։

Арман Гукасян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ղուկասյան. Ընտանեկան բռնության օրենքի դիմաց ԵՄ-ն Հայաստանին կաշառք է խոստանում

«2016 թվականին քրեական գործերի թիվը կազմում է 157։ Տուժել է 162 մարդ, որոնցից 151–ը իգական սեռի, 11-ը` արական», – ընդգծեց Թումասյանը։

Նա նաև ավելացրեց, որ 2015-2016 թվականներին մարզերում գրանցվել է շուրջ երկու անգամ ավելի հանցագործություն, քան Երևանում։ Ընդ որում, ամենաշատը Արմավիրի մարզում` այնտեղ սեռական բնույթի համապատասխանաբար 22 և 26 հանցագործություն էր իրականացվել։

«2016 թվականի գործերով տուժողների տարիքը տատանվել է 5 տարեկանից 74 տարեկանը, իսկ 2015 թվականինը` 4-ից 62», – ասաց Թումասյանը։

Նրա խոսքով` հաճախ տուժողները իրավապահ մարմիններին են դիմում շատ ուշ, 2-5 տարի հետո, ինչը հնարավորություն չի տալիս բացահայտելու գործը։

Սեռական բռնությունների հարցով ճգնաժամային կենտրոնի ծրագրերի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանն իր հերթին նշեց, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում թվերն իրական պատկերը չեն արտացոլում։ Ընդ որում, հանցագործությունների մեծամասնությունը (շուրջ 80%) կատարվում են պոտենցիալ զոհի հետ ծանոթ մարդկանց կողմից, այդ թվում` ընտանիքի անդամներ, բարեկամներ, հարևաններ կամ վիրտուալ ծանոթներ։

«Հաճախ զոհերը չեն դիմում իրավապահ մարմինների։ Դրա համար մի քանի պատճառ կա` նախ, նրանք ամաչում են, որովհետև մեր հասարակության մեջ այդ թեմայի վրա տաբու է դրված: Մարդիկ նախընտրում են չխոսել այդ մասին: Տուժողը ավելի շատ մտածում է, որ կմեղադրեն հենց իրեն: Հաշվի առնելով մեր մտածելակերպը` մեղքը հիմնականում հենց կնոջ վրա է դրվում», — ասաց նա:

Մյուս պատճառների թվում Աղաբեկյանը նշեց իրավապահ մարմիններին չվստահելը, բռնություն իրականացրած անձի նկատմամբ վախն ու ուժեղ սթրեսը։

Լրահոս
0