00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրան–Թուրքմենստան պարտքային հարաբերություններ. ինչո՞ւ է Հայաստանն ուզում միջնորդ դառնալ

© AFP 2024 / GENT SHKULLAKUСтроительство газовой трубы
Строительство газовой трубы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի առաջարկել է իր մասնակցությունը Թուրքմենստան-Իրան պարտքային հարաբերությունների կարգավորման գործընթացին` գոնե մասնակիորեն:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանն առաջարկել է թուրքմենական գազի դիմաց Իրանի պարտքի մի մասն իր վրա վերցնել մեկ այլ ապրանքատեսակի տեսքով: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

Այսինքն, Հայաստանը Թուրքմենստանին այդ պարտքի դիմաց տալիս է որևէ այլ ապրանք, իսկ դրա դիմաց Իրանը Հայաստանին գազ է տալիս:

«Մեր առաջարկն ընդունվել է և՛ Թուրքմենստանի, և՛ Իրանի կողմից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձագիտական մակարդակով առաջին եռակողմ հանդիպումը անցկացնել Թուրքմենստանում: Հիմա մենք սպասում ենք ժամկետների հստակեցման և կարծում ենք, որ առաջիկայում այդ հանդիպումը տեղի կունենա»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ Թուրքմենստանից գազը Հայաստան հասցնելու համար Իրանի տարածքով տարանցում պետք է լինի, իսկ ուղիղ տարանցման հնարավորություն Իրանը չունի, որովհետև ընդունման կետից մինչև հանձնման կետ ուղիղ խողովակաշար չկա:

Солнечная электростанция - Sputnik Արմենիա
Ավստրալիայի ճանապարհով. ինչպես կզարգանա արևային էներգետիկան Հայաստանում

«Եթե վերցնենք գործող խողովակաշարի երկարությունը, ապա այն Իրանի ամբողջ տարածքով անցնում է և հարավով գալիս է այստեղ: Սա արդար չի լինի և շահավետ չի լինի, որովհետև հեռավորությունը շատ մեծ է: Եթե վերցնենք ուղղակի հեռավորությունը, որտեղ խողովակաշար չկա, դա էլ արդար չի լինի, քանի որ իրանցիները ծախս են կատարելու այդ գազը ինչ-որ կերպ Հայաստան հասցնելու համար: Սա խնդիր է, որը քննարկման առարկա է, սակայն թուրքմենական գազի պարագայում, հաշվի առնելով նաև տարանցումը, գազի գները չեն կարող համադրելի լինել այն գներին, որ մենք այսօր ունենք»,- ասաց Մանուկյանը

Նրա խոսքով, Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, և շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է։

Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, և շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է

«Իրանի հետ այսօր ունենք էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց ծրագիրը, որը չափազանց շահավետ ծրագիր է երկու կողմերի համար։ Այդ ծրագրից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ, այն պետք է լինի և շարունակվում է», — ասաց նախարարը։

Մանուկյանի խոսքով՝ 2019 թվականին շահագործման կհանձնվի Հայաստան-Իրան երրորդ բաձրավոլտ գիծը, ինչով Հայաստանը հնարավորություն կստանա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա փոխանցել Իրան և ավելի մեծ ծավալով գազ ներկրել Հայաստան։

Լրահոս
0