00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնձորեսկն իր քարանձավային հյուրանոցներով դրախտ կդառնա ֆրիլանսերների համար

Բաժանորդագրվել
ՀՀ Սյունիքի մարզի «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելավայրի տարածքում ճոպանուղի, երկաթգիծ և քարանձավային հյուրանոցներ կկառուցվեն: Սյունիքի Խնձորեսկն ու մյուս գյուղերը վերջնական տեսք կստանան 2022 թվականին:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցն ամբողջովին կվերականգնվի, որոշ տեղերում նաև կարդիականացվի և կվերակառուցվի: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«Գյուղում հինգ կայարանով և երկու գնացքով երկաթգիծ կկառուցվի, գնացքներից յուրաքանչյուրը 75 մարդ տեղափոխելու հնարավորություն կունենա: Կայարանները միմյանց կկապեն գյուղի տեսարժան վայրերը», — ասաց Զեյթունցյանը:

Օրինակ` Սուրբ Թադեոս եկեղեցու մոտակայքում կլինի կայարան, որտեղից հնարավոր կլինի հասնել ջրաղացի հրապարակ: Այնտեղ նախատեսվում է նաև ճոպանուղի կառուցել: Սակայն գլխավոր նախագիծը քարանձավային համալիրում հյուրանոցի բացումն է, որը մեծ հետաքրքրություն կառաջացնի: Քարանձավային հյուրանոցը նախատեսված է լինելու 80 մարդու համար, հնարավոր է`ապագայում ավելի ընդլայնվի:

Քարանձավներում հյուրանոցների բացումը կիրառվում է աշխարհի շատ երկրներում և նույնիսկ հարևան Թուրքիայում: Զեյթունցյանը կարծում է, որ Խնձորեսկը դրա համար ունի բոլոր պայմանները` լեռների լանջերին գտնվող բազմաթիվ քարանձավներն արդեն իսկ հետաքրքիր են զբոսաշրջիկների համար: Դրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի և հարյուրավոր դարերի պատմություն ունեն:

Ժայռերի մեջ հյուրանոց բացելու գաղափարը ողջունում է նաև ազգագրագետ Արգամ Երանոսյանը` վստահեցնելով, որ նախագծի իրականացումը կգրավի զբոսաշրջիկներին և թույլ կտա զարգացնել նաև ներքին զբոսաշրջությունը:

Мачу-Пикчу, Перу - Sputnik Արմենիա
Հին Խոտ գյուղը կամ հայկական Մաչու Պիկչուն

«Սակայն կարևոր է, որ քարանձավային համալիրը ճիշտ վերականգնվի: Մենք շատ բան անում ենք` ելնելով այն հանգամանքից, թե ինչն ավելի լավ կլինի զբոսաշրջության տեսանկյունից, սակայն հաճախ դա այդքան էլ լավ հետևանքների չի բերում», — ասաց Երանոսյանը:

Նրա խոսքով, «Հին Խնձորեսկում» մի քանի մշակութային շերտեր են թաքնված, որոնք դեռ ուսումնասիրված չեն: Երանոսյանը կոչ է անում զգուշությամբ վերաբերվել Սյունիքի բացառիկ պատմամշակութային հուշարձանին, որպեսզի այն չվնասվի:

Պետական կոմիտեում այդ հանգամանքը շատ լավ են հասկանում` նշելով, որ փոփոխությունները կկատարվեն բոլոր խնդիրները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո:

Խնձորեսկում նաև զիփլայն, բազմաթիվ հանգստյան տներ, հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ, մանկական խաղահրապարակներ, ինչպես նաև ցուցասրահներով զվարճանքի կենտրոններ կկառուցվեն: Այստեղ կբացվի նաև պանրի գործարան, որտեղ հնարավոր կլինի էքսկուրսիաներ անցկացնել:

Գյուղն իսկական դրախտ կդառնա նաև ֆրիլանսերների համար: Նրանց համար համապատասխան աշխատանքային մթնոլորտ կստեղծվի, այստեղ կբացվի տարածաշրջանում տեղեկատվական գերազանցություն միակ կենտրոնը:

Վերջերս Խնձորեսկում բացվեց բացառիկ մի շինություն` 160 մ երկարությամբ ճոճվող կամուրջը, որի բարձրությունը կիրճի ամենախորը կետից 63 մետր է: Միաժամանակ, կամրջի վրայով կարող է 700 հոգի անցնել: Կամուրջը կապում է Հին Խնձորեսկի երկու ափերը:

22-23 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ նախագիծը կիրականացվի մինչև 2022 թվականը:

Լրահոս
0