00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես Նապոլեոնի նամակը հայտնվեց Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsПисьмо Наполеона
Письмо Наполеона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
200-ամյա փաստաթուղթը Ռուսաստանի կայսերական արխիվից հասել է Երևանի թանգարան: Ի՞նչ էր գրում Բոնապարտը Ալեքսանդր Ա-ին, և ինչո՞ւ է նամակը հանգրվանել Հայաստանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում բացահայտել են մասնագետները:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Նապոլեոն Բոնապարտի հույժ կարևոր ձեռագրերից մեկը՝ հրաժարականի դիմումը, Հայաստանում է՝ Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում:

Тель-Авив, Израиль - Sputnik Արմենիա
Ինչու էր Նապոլեոնն օգնություն խնդրում հայ պատրիարքից Յաֆֆայում

1814թ-ի մարտի 31-ին Նապոլեոնի դեմ միավորված դաշնակից բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Ա-ի գլխավորությամբ մուտք են գործում Փարիզ: Պարտված Նապոլեոնն առանձնանում է Ֆոնտենբլոյի ամրոցում ու հեռվից հետևում տեղի ունեցող իրադարձություններին:

Ապրիլի 6-ին, դաշնակիցներից ստանալով հրաժարականի պահանջով վերջնագիրը, իրավիճակը սթափ գնահատող Բոնապարտն ամբողջ գիշեր մնում է արթուն, իսկ լուսաբացին ընթերցում շտապ ու անընթեռնելի ձեռագրով գրված հրաժարականի հակիրճ տեքստն ու ստորագրում այն:

«Նկատի ունենալով, որ դաշնակից տերությունները հայտարարել են, թե կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտը, ապա կայսրը, հավատարիմ իր երդմանը, հայտարարում է, որ իր և իր զավակների անունից հրաժարվում է Ֆրանսիայի և Իտալիայի գահերից, և չկա մի զոհաբերություն, անգամ՝ կյանքը, որն ինքը պատրաստ չլինի կատարելու հանուն Ֆրանսիայի»,- գրում է Նապոլեոնը Հայաստանում պահվող ձեռագրում:

Վավերագրին կից արխիվում պահպանվում է նաև ռուսերեն մեքենագիր մի վկայական, որտեղ տրված է նաև փաստաթղթի Հայաստան հասնելու ուղին:

Ըստ ուսումնասիրողների՝ հրաժարականի այս տարբերակը տարիներ շարունակ պահվել է Ռուսաստանի կայսերական արխիվում, ապա այնտեղից անցել է գեներալ Աստաֆիևի ձեռքը: Աստաֆիևների ընտանեկան արխիվից այն վաճառվել է թիֆլիսաբնակ գրասեր իշխան Արգուտինսկուն, ապա՝ երաժշտագետ Վասիլի Կորգանովին:

Կորգանովի մահից հետո նրա փաստաթղթերի հարուստ արխիվը նվիրաբերվել է ազգային գրադարանին, որտեղից էլ Նապոլեոնի նամակն ու մի շարք այլ պատմական փաստաթղթեր փոխանցվել են հիշյալ թանգարանին:

SPUTNIK ԱՐՄԵՆԻԱՆ  ՊԱՏՄՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ - Sputnik Արմենիա
Հայերի, Նապոլեոնի և Տիրոջ գերեզմանի կապը

«Գիտեք, տվյալ երկրի ղեկավարն իր հրաժարականի մի քանի օրինակ ուղարկում էր նաև ժամանակի այլ տերությունների ղեկավարներին: Այս հրաժարականի օրինակը, որ հիմա մեր թանգարանում է, չեմ կարծում, թե միակն է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող Մարինե Մուշեղյանը,- «տարիներ առաջ այն ինչ-որ փորձաքննություն անցել է իսկությունը ստուգելու համար, բայց վերջնական պատասխան չի տրվել այն հարցին՝ իրակա՞ն է, թե՞ կեղծ»։

Բանասեր, թարգմանիչ Արծվի Բախչինյանը, որը մոտ 20 տարի առաջ ևս զբաղվել է տվյալ փաստաթղթի ուսումնասիրությամբ, անդրադառնալով նույն փորձաքննությանն, ասում է. «Համապատասխան փորձաքննության են ենթարկել թղթի նմուշը և տեսել են, որ դա կրկնօրինակ է, բայց, քանի որ դրա բնագիրը գոյություն չունի, այսօր այն ստացել է բնագրի արժեք»:

Այն, որ Նապոլեոնի հրաժարականի դիմումի այդ օրինակն աշխարհում շրջելուց հետո եկել, հասել է Հայաստան, Բախչինյանը տարօրինակ չի համարում:

Могила Франца Кафки - Sputnik Արմենիա
Կաֆկայի ձեռագրերը սեփականացրին

«Վասիլի Կորգանովին է պատկանել ձեռագրերի մի մեծ հավաքածու, որը նա զուտ իր գոյատևման համար վաճառել է: Մարդիկ կան, որ սիրում են ձեռագրեր գնել, հավաքել, այնպես, ինչպես ոմանք գեղանկարներ են հավաքում: Ձեռքից ձեռք անցնելով, այս ձեռագիրն էլ հասել է Կորգանովին: Իսկ Հայաստանն էլ անմարդաբնակ կղզի չէ, որ զարմանանք, որ ի վերջո նաև այստեղ է հասել»,- ասում է Բախչինյանը:

Թե կոնկրետ ում է հասցեագրված եղել հրաժարականի այս տարբերակը, մասնագետները դժվարանում են նշել, քանի որ նամակի վրա հասցեատեր նշված չէ: Վարկած կա նաև, որ այն սևագիր տարբերակ է:

Այն, որ Նապոլեոնի հրաժարականի մի տարբերակն էլ այսօր մեր երկրում է, մասնագետների կարծիքով, ինչ-որ տեղ նաև խորհրդանշական է:

Բազմաթիվ պատմական փաստեր վկայում են Նապոլեոնի՝ հայ գործիչների հետ ունեցած կապերի մասին:

«Միայն այն փաստը, որ Իտալիայի նվաճումից հետո, լուծարելով բոլոր կրոնական կազմակերպություններն ու միաբանությունները, նա միակ բացառությունն արել է Մխիթարյան միաբանության համար՝ արժևորելով դրա գիտական, ակադեմիական բնույթը, արդեն շատ ավելի խոսուն փաստ է, քան նրա մարշալներից մեկի հայկական ծագում ունենալը»,-ասում է Բախչինյանը՝ հավելելով, որ շատ է խոսվում մարշալ Մյուրատի հայկական ծագման մասին, ինչը, սակայն, մոլորություն է:

«Մյուրատը հայ չէ, գասկոնացի էր, իսկ ահա Ռոստոմն ինքն է իր հուշերում գրել, որ հայ է, եղբոր անունն Ավագ է։ Մենք աշխարհի հետ մշտապես կապի մեջ եղող ու հարաբերվող ազգ ենք եղել, ուստի պետք չէ զարմանալ, որ մեր արխիվներում կան նաև Բեթհովենի, Գյոթեի, Բալզակի, Պուշկինի և այլոց ձեռագրերը»,- ասում է Բախչինյանը:

Հայաստանյան ֆոնդերում պահվող արժեքները, Բախչինյանի համոզմամբ, պետք է համարվեն ազգային հարստություն, որոնց մասին հանրությունը պետք է ոչ միայն իմանա, այլև թույլ չտա, որ այդ արժեքներն օրերից մի օր ապազգային ինչ-որ ուժեր փորձեն վաճառել:

Լրահոս
0