08:46 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովի հայ պատվիրակները

Հայաստանը փորձում է կանխել սևծովյան համագործակցությունը քաղաքականացնելու փորձերը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Սևծովյան համագործակցությունը պետք է մնա տնտեսական. Հայաստանը դեմ է քաղաքականացնելուն։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել են ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամները։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik.  ՍԾՏՀ-ը ստեղծվել է որպես տնտեսական կառույց և պետք է մնա այդպիսին։ Սևծովյան համագործակցությունը պետք է մնա տնտեսական. Հայաստանը դեմ է կառույցը քաղաքականացնելու փորձերին։  Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել են ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամները։

«Հետաքրքիր ֆորմատ է։ Կյանքումս այդքան թուրք ու ադրբեջանցի չէի տեսել իրար հետ»,- կես լուրջ-կես կատակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը՝ հիշեցնելով, որ կառույցի կենտրոնական գրասենյակը Ստամբուլում է, և բոլոր նախագծերը ծնվում են այնտեղ։

Գագիկ Մինասյանի խոսքով` կառույցի անդամ երկրների հարաբերությունները կարգավորող լավագույն ձևաչափը տնտեսականն է, և կարիք չկա այն փոխելու քաղաքականի։

Փոխարենը հայկական պատվիրակությունը  ներկայացրել է նաև հայկական կողմի առաջարկները միջխորհրդարանական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ:

ՍԾՏՀ–ն տարածաշրջանային կազմակերպություն է՝ ստեղծված Սևծովյան տարածաշրջանի 11 պետությունների կողմից։ Գագիկ Մինասյանը վերահաստատել է հայկական կողմի հավատարմությունն այս գաղափարին ու հաստատել, որ ՍԾՏՀ ԽՎ-ի նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը` խուսափելով այն չափից ավելի քաղաքականացումից:

«Բավական մեծ է Թուրքիայի և Ադրբեջանի դերակատարումը։ Նրանց առաջարկները Դոնի Ռոստովում չընդունվեցին, բայց Կիևում դարձյալ կքննարկվեն, և մեր նպատակն է թույլ չտալ, որ ընդունվի»,- ասաց Մինասյանը։

Հայկական պատվիրակությունը հոկտեմբերին կայացած վեհաժողովում ներկայացրել է նաև իր, կառույցի այլ երկու անդամի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակման ենթարկված լինելու մասին նախագիծը, որը դարձյալ առայժմ չի ընդունվել։ Վերոհիշյալ երկու երկիրը դեմ է քվեարկել Հայաստանի ներկայացրած փաստաթղթին, միայն Հայաստանը՝ կողմ, մյուսները՝ ձեռնպահ։ Բայց հայկական պատվիրակությունը մտադիր է նախագիծը ներկայացնել նաև նոյեմբերի 28-30-ը, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նախանշված ՍԾՏՀ խորհրդարանական 97-րդ վեհաժողովում։

Գլխավոր թեմաներ