00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն առաջինը կկարողանան Յանդեքս-քարտեզները խմբագրել մայրենի լեզվով

© Sputnik / Arpi BeglaryanПробка. Улица
Пробка. Улица - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Յանդեքս» ընկերությունը գործարկել է առցանց-քարտեզների խմբագրող ծառայություն հայերեն լեզվով: Սա առաջին տեղայնացված քարտեզն է, և օգտատերերն առաջին անգամ կկարողանան մայրենի լեզվով խմբագրել երթուղիները, ճանապարհներն ու փողոցները:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ համացանցից օգտվողները «Յանդեքս» որոնողական համակարգի քարտեզները մայրենի լեզվով խմբագրելու հնարավորություն ունեն: Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց «Յանդեքսի» գեոտեղեկատվական բովանդակության խմբի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկովը:

Նրա խոսքով` հայերեն իմացող ցանկացած անձ կարող է մուտք գործել քարտեզների խմբագրող ծրագիր, նկարել նոր օբյեկտներ, նշել սեփական տունը, տան մերձակայքը, ճանապարհները, շենքերը, խանութները և այլն:

«Բոլոր այս փոփոխությունները փորձառու մոդերատորների ստուգումներից հետո հինգ օրվա ընթացքում կերևան Յանդեքս-քարտեզների վրա: Ներկա պահին Յանդեքս-քարտեզն ամենաճշգրիտ և մանրամասն տեղեկությունն է հաղորդում Հայաստանի մասին` հաշվի առնելով երկրի բարդ ռելիեֆն ու աշխարհագրական առանձնահատկությունները», — ասաց Կալաշնիկովը:

Նա նշեց, որ քարտեզները կարող է խմբագրել ով ցանկանա. դրա համար հատուկ գիտելիքներ չեն պահանջվում:

«Հայաստանն ունի 1002 բնակավայր, որոնցից յուրաքանչյուրը նշված են երեք լեզվով` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ի դեպ, հայ օգտատերերը շահագրգռված են, որ Հայաստանի առցանց-քարտեզի վրա ֆրանսիական անվանումներ հայտնվեն: Այնպես որ, եթե ցանկություն կա, ապա օգնեք մեզ այդ հարցում», — ասաց Կալաշնիկովը:

Հայաստանի քարտեզից կամ նավիգատորից ամեն ամիս օգտվում է շուրջ 100 000 մարդ: Իսկ դա օգնում է նշել երթուղին, շրջանցել խցանումները, փողոցներում իրականցվող շինարարությունը և այլն:

© Sputnik / Aram NersesyanՆիկոլայ Կալաշնիկով
руководитель группы геоинформационного контента компании Яндекс Николай Калашников - Sputnik Արմենիա
Նիկոլայ Կալաշնիկով

«Ի դեպ, մեր քարտեզների վրա կան ավելի քան 300 տեսանկարահանող սարքի, արագաչափի տեղակայման կետեր, այդ պատճառով կոնկրետ երթուղիով երթևեկելիս այն կարող է նախազգուշացնել դրանց տեղակայման վայրը: Դա կօգնի վարորդին խուսափել խախտումներից և խնայել գումարը», — պարզաբանեց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Ըստ նրա` օգտատերերը կարող են առցանց ռեժիմում ճշտության մեծ հավանականությամբ տեսնել և գտնել այն, ինչ ցանկանում են:

Ծառայության ռուսալեզու տարբերակի շնորհիվ օգտատերերն արդեն լրացրել են Գյումրու, Արենիի, Գորիսի, այլ քաղաքների և գյուղերի քարտեզները, ինչպես նաև ճշգրտել Երևանի սխեման: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քարտեզի վրա ավելի քան 400000 փոփոխություն է կատարվել: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը ճշգրտումների քանակով 4-րդ տեղն է զբաղեցնում:

«Յանդեքսի» որոնողական համակարգում հայկական քաղաքների քարտեզները հայտնվել են 2015 թվականին:

Լրահոս
0