03:30 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Գոնսալո Ռուբալկաբա
© Sputnik / Asatur Yesayants

Օրվա կադր. «Գրեմմիի» մրցանակակիրը Yerevan Jazz Fest 2017–ում

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32 0 0

«Գրեմմի» մրցանակակիր Գոնսալո Ռուբալկաբայի ելույթով եզրափակվեց «Yerevan Jazz Fest 2017»-ը։

«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված էր հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, որը սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:

Փառատոնի կազմակերպիչներն էին Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո փրոդաքշն» ընկերությունը:

Գոնսալո Ռուբալկաբան ջազի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Ծնվել է երաժիշտների ընտանիքում: Ապագա դաշնակահարը և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր քայլերը սկսել է վեց տարեկանից`նվագելով հարվածային գործիքներ: Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի հայտնի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան թողարկել է 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` «Nocturne»-ը և «Land o the sun»-ը արժանացել են «Գրեմմի» մրցանակի:

 

 

Գլխավոր թեմաներ