00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում. Հայաստանում հեղափոխություն հնարավո՞ր է

© Sputnik / Асатур ЕсаянцДемонстранты на баррикадах в Ереване
Демонстранты на баррикадах в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակի կապակցությամբ փորձագետները գնահատում են Հայաստանում ուժային իշխանափոխության սցենարի հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Չնայած Հայաստանի տնտեսական ծանր վիճակին ու սոցիալական լարվածությանը, Հայաստանում հեղափոխությունը քիչ հավանական է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Հայաստանը հեղափոխության միջով էր անցում վերջին երեսուն տարվա ընթացքում, խոսքը ԽՍՀՄ փլուզման ու այն համակարգային փոփոխությունների մասին է, որոնք շարունակվում են մինչ օրս», — ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով` Խորհրդային Միության գոյությունն ու տապալումը ցույց տվեցին, որ հեղափոխության գործընթացի շոկային փոփոխությունները, որոնք ուղեկցվում են արյունահեղությամբ, դրական արդյունքի չեն հանգեցնում։

Նա կարծում է, որ միայն տնտեսական ծանր վիճակը չի կարող հեղափոխության պատճառ դառնալ,, սակայն անկայունության համար բարենպաստ պայմաններ է ստեղծում։

«Սոցիալական ոլորտում բնակչության դժգոհությունն իշխանությունից, սոցիալական ու ունեցվածքային բևեռացումը բարենպաստ հող է լուրջ բախումների համար», — ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով` Հայաստանում զարգացման դինամիկան վերջին տասնամյակի ընթացքում բնակչության եկամտի առումով լուրջ դիվերսիֆիկացիայի է հանգեցրել։ Ուժեղ միջին խավ ստեղծելու երազանքները չեն իրականացել։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ բնակչության մոտ 30%-ը աղքատ է, ինչը նույնպես վկայում է ուժեղ սոցիալական լարվածության մասին։

«Դրա մեջ սոցիալական լարվածության, դժգոհության ու բախումների լիցք կա», — ասաց Մարգարյանը։

Երեք գործոն հեղափոխության համար

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես հաստատեց, որ Հայաստանին հեղափոխություն դեռ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Ձեզանից հեղափոխություն եմ սպասում. Վարչապետը` առողջապահության նախարարին

«Ակնհայտ է, որ Հայաստանին հեղափոխություն չի սպառնում, վերջին 25 տարվա ընթացքում երկիրն ավելի ծանր վիճակում էր, սակայն հեղափոխություն չեղավ։ Պատճառն այն չէ, որ հայ ժողովուրդը պակաս «հեղափոխական» է, քան մյուսները։ Դժգոհությունը շատ է, ընդդիմադիր դաշտը բավականին մեծ է», — ասաց Պողոսյանը։

Բարեկեցության ցածր մակարդակը, արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը ենթադրում են, որ մարդիկ դժգոհ են կառավարությունից, իշխանությունից, մասնավորապես` տնտեսական, սոցիալական ոլորտում։

«Սակայն դա հեղափոխության չի հանգեցնում։ Եթե հիշենք Լենինի արտահայտությունը` «վերևները չեն կարողանում, ներքևներն էլ չեն ցանկանում», ապա Հայաստանում այդ վիճակը չէ», — ասաց Պողոսյանը։

(«Հեղափոխության համար բավարար չէ, որ ներքևները չցանկանան առաջվա պես ապրել։ Դրա համար պահանջվում է նաև, որ վերևները չկարողանան առաջվա պես կառավարել». Վ. Լենին — խմբ):

Նրա խոսքով` Հայաստանին հեղափոխություն չի սպառնում մի քանի պատճառով։ Ժողովուրդը, նրա կարծիքով, բավականին պրագմատիկ է ու գիտակցում է, որ երկրի ներսում ցանկացած ցնցում կթուլացնի երկրի դիրքերը սահմանին։ Դա զսպող էֆեկտ է ստեղծում։

Բացի այդ, հասարակությունը «քաղաքականապես» թուլացել է, քանի որ մոտ 1,2 միլիոն հայ գնացել են, հիմնականում` 18-60 տարեկան տնտեսապես ակտիվ տղամարդիկ։ Նրանք, ովքեր պետք է միջին խավ ձևավորեին, լինեին տնտեսապես համեմատաբար անկախ ու քաղաքականապես ակտիվ։

«Հիմնականում մնացել են թոշակառուները, մինչև 18 տարեկան երեխաներն ու տնային տնտեսուհիները։ Դրանք այն սոցիալական խմբերն են, որոնք կախվածություն ունեն պետությունից, թոշակ, նպաստ են ստանում։ Բնականաբար, նրանք քաղաքականապես ակտիվ չեն։ Դրա համար հեղափոխային իրավիճակ Հայաստանին չի սպառնում», — ասաց Պողոսյանը։

Բացի այդ, նրա խոսքով, արտաքին գործոնն այնքան ուժեղ չէ, ինչպես Ուկրաինայում էր «մայդանի» ժամանակ»։ Նա նշեց, որ ԱՄՆ-ի կողմից ներխուժումն ընդգծված ուժեղ էր, Հայաստանում նման բան չկա։

Սոցիոլոգի կարծիքով` իրավիճակը կարող է փոխվել, եթե ուժեղանա կողմնակի ազդեցությունը կամ Արցախում լարվածությունը թուլանա։

«Եթե իրավիճակն Արցախում բարելավվի, մարդիկ չզոհվեն կամ հարցը մասամբ լուծվի։ Եթե Հայաստանում լինի քաղաքականապես ակտիվ բնակչության շերտ, որը հեղափոխական գաղափարներ է կրում», — ասաց Պողոսյանը։

Տվյալ պահին, նրա խոսքով, նշված բոլոր գործոնները բացակայում են։

Հայաստանին «հեղափոխություն» է պետք

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Հայաստանին «հեղափոխություն» պետք է, բայց խոսքը ոչ դասական հեղափոխության մասին է։

«Հեղափոխությունները տարբեր են լինում։ Հուսով եմ, որ Հայաստանում դա մտավորական հեղափոխության տեսք կունենա», — ասաց Հակոբյանը։

Реджеп Тайип Эрдоган и Владимир Путин - Sputnik Արմենիա
Ինչու է Թուրքիան Արցախում պատերազմ սկսելու կոչ անում

Նրա խոսքով` երկիրն այնպիսի դեգրադացման փուլում է, որ ավելի ներքև ընկնելու տեղ չկա. «հատակին է հասել»։ Քաղտեխնոլոգի կարծիքով` դա վերաբերում է ոչ միայն տնտեսությանը, այլ նաև աշխարհայացքին և այլն։

Այդ պատճառով, Հակոբյանի կարծիքով, այստեղ երկու տարբերակ կա. առաջինը` մտավորական հեղափոխությունն է, երբ սկսեն «իշխել» միտքն ու զարգացումը։

«Այն պետք է ներսից տեղի ունենա։ Այդ գաղափարը կրող մարդիկ պետք է հաղթեն այն խավին, որը երկիրը դեգրադացման է տանում», — ասաց Հակոբյանը։

Երկրորդ տարբերակը հնարավոր է, եթե դեգրադացիան շարունակվի։ Օրինակ, եթե տեղական ինքնիշխանության ընտրություններին թեկնածուները ձայների գրեթե 100%-ը ստանան։

Դրա արդյունքում հասարակության մեջ կուտակված էներգիան, այն պայմաններում, երբ իշխանությունների ուղեղը չի հերիքում ժամանակ առ ժամանակ «գոլորշին բաց թողնելու» համար, այդ միջոցն օգտագործում են արտաքին աշխարհաքաղաքական խաղացողները, որոնք «բացում են կափարիչը»։

«Եվ դառնում է հեղափոխություն, որը սովորաբար ապակառուցողական բնույթ է կրում, քանի որ արտաքին ուժերի հիմնական նպատակը սեփական շահերն են, այլ ոչ թե տվյալ պետության։ Սովորաբար նրանք ընդհանուր ոչինչ չեն ունենում»,- ասաց Հակոբյանը։

Տվյալ սցենարը Հայաստանում հիմա, քաղտեխնոլոգի կարծիքով, լրիվ իրական է։ Նրա խոսքով` վերջին տարիների ցուցանիշները ցույց տվեցին, որ հեղափոխության համար միայն ներքին պաշարները բավարար չեն։

Այդ պատճառով էլ կարող են ուժեր հայտնվել, որոնք օգտագործում են դա։ Այսինքն` իշխանությունները պետք է ժամանակ առ ժամանակ «լիցքաթափել» մարդկանց։

Լրահոս
0