00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրել ադրբեջանցիների քթի տակ, բայց աչքից հեռու. սահմանամերձ Բաղանիսում նոր գաղափար ունեն

Բաժանորդագրվել
Հայ–ադրբեջանական սահմանին գտնվող Բաղանիս գյուղում ոչ սովորական ծառատունկ է։ Նոր ու բարձր ծառերով ուզում են պաշտպանել երեխաներին ադրբեջանցիների աչքից։ Իսկ առհասարակ ինչպե՞ս են պաշտպանվում գյուղացիները, երբ թշնամու մտքով անցնում է մի քիչ զբաղմունք գտնել ու կրակել։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի–Sputnik, Գոհար Սարգսյան. Բաղանիս գյուղի դպրոցականներն ու երիտասարդները կրակել սիրող ադրբեջանցիների դեմ պաշտպանական նոր մեթոդ են կիրառում։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` 60 հացենի և մոտ 200 բարդի են տնկում հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի հակառակորդն անզեն աչքով չտեսնի դաշտերում ու դպրոցի բակում խաղացող երեխաներին։

«Չնայած այն հանգամանքին, որ սահմանամերձ Բաղանիսը անտառածածկ է,այնուամենայնիվ, կար անհրաժեշտություն գյուղի դպրոցամերձ տարածքը և գյուղ մտնող ճանապարհի եզրերը ևս ծածկել»,–ասաց Սահակյանը։

© Facebook/Narek SahakyanՆարեկ Սահակյան` Բաղանիսի գյուղապետ
Глава общины Баганис Нарек Саакян - Sputnik Արմենիա
Նարեկ Սահակյան` Բաղանիսի գյուղապետ

Բաղանիսում գյուղացիներն ապրում են թշնամու քթի տակ։ 10 մատի պես գիտեն` երբ են սահմանի հակառակ կողմում ադրբեջանցիները կրակ պատրաստում։ Սովորական բան է դարձել, ասում է գյուղացիներից Սասունը` միաժամանակ նշելով, որ պաշտպանվելու անհրաժեշտությունը միշտ կա։

Село Баганис - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Երևանում ու մամուլում ավելի շատ խուճապ կա. Բաղանիսի գյուղապետը վստահեցնում է՝ իրավիճակը հանգիստ է

«Թուրքը մնում է  թուրք, բայց հիմնականում ժամերը գիտենք, կրակում են առավոտյան, երբ անասունները դուրս ենք հանում ու երեկոյան, երբ հետ ենք բերում։ Գիտեն, որ գյուղացին անասունով է ապրում։ Կրակոցների ժամանակ էլ մեր փողոցները միշտ լուսավոր ենք պահում, նշանակում է`  թշնամուդ ապացուցում ես, որ չես վախենում»,–ասաց գյուղացին։

Կրակոցների ժամանակ տանը եղած գյուղացիներն էլ անմիջապես մտնում են թաքստոցներ։ Ամեն գյուղացու տանը պարտադիր մի թաքստոց կա, պատմում է  Թաթուլը։ Այս տարի նրա տանը մի անսպասելի դեպք է եղել. թշնամին սկսել է գործողությունները, իսկ Թաթուլի ընտանիքը չի մտածել, որ երկար կտևի ու քնած երեխային չի տարել թաքստոց։

«Կրակոցների ժամանակ նրան ընդամենը տեղափոխել ենք անկյունում տեղադրված մահճակալի վրա։ Պատուհանի առջև միշտ տուֆեր են դարսված, մեջը ճեղք է եղել, այդ ճեղքով փամփուշտը մտել է սենյակ ու անցել ճիշտ երեխայիս կողքով։ Լավ ենք պրծել սարսափելի դեպքից»,–պատմեց նա։

Թե ինչն է իրենց պահում մի գյուղում, որտեղ մշտական վտանգ է օդից կախված, գյուղացիները պատասխանեցին` մարդկանց միջև եղած մաքրությունը։

«Մարդկությունն այստեղ կա, դա է պահում, մենք իրար հարգում ենք բոլորով, միշտ իրար կողքի ենք»,–ասաց Թաթուլը։

Երեխաներն էլ այստեղ ապագա զինվորներ են։ Փոքրուց սովորում են կրակահերթերին ու իրենց համար խաղ հորինում, որտեղ կռվում են հայն ու թուրքը, իսկ հաղթողը միշտ մեկն է` հայը։

Այսօր Տավուշի մարզի Բաղանիս գյուղում ապրում է 834 մարդ։ Նրանք միասնական կարգախոս ունեն` կինը ազգը բազմացնելու, իսկ տղամարդը ազգը պաշտպանելու համար են։ Այդպես էլ ապրում են իրենց ամեն օրը` հպարտ սահմանապահի առաքելությամբ։

Լրահոս
0