00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձիթողցոնց տունը ՝ Խորհրդային Միության առաջին քաղաքային կենցաղի թանգարան

© Sputnik / Arpi BeglaryanГород Гюмри
Город Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք Գյումրի» նախագծի շրջանակներում այս անգամ ներկայացնում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի  Մխոյան. Գյումրի այցելած հյուրը կարող է ասել, որ չի  տեսել Գյումրին, եթե չի եղել Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում: Թանգարանը, որն ավելի շատ հայտնի է Ձիթողցոնց տուն անունով, կարելի է Գյումրու  այցեքարտը համարել: Թեև  ժողովուրդը  թանգարանը կոչում է  Ձիթողցոնց տուն, սակայն Ձիթողցյանների հետ կապված միակ կապը  կառույցն է ու երկու ցուցանմուշ. ամուսնական զույգի լուսանկարն ու աղջկան՝ Երանյակ Ձիթողցյանին, պատկանող թավշապատ լուսանկարչական ալբոմը:

Регина Арустамян с детьми Карине и Ашотом в новой квартире - Sputnik Արմենիա
Գյումրիում ևս մեկ ընտանիք այլևս վագոն-տնակում չի ապրի. նրանք արդեն քարե պատեր ունեն

Կառույցն ինքնին հին Ալեքսանդրապոլի նկարագիրն է: Ալեքպոլում 1860-80-ական թվականներին կառուցված բնակելի տներն այնքան են տարբերվում նախորդ  ժամանակներում կառուցվածքներից, որ դասվում են ճարտարապետական հատուկ ոճի շարքին՝ սև ու կարմիր տուֆի համատեղ օգտագործում, բավականին լայն, շեշտված, սպիտակ կարեր, այսպես կոչված՝ «ղայթան դարզ»՝ կիսաշրջանաձև պատուհաններ: Նման ոճով է կառուցված նաև Գյումրիում հայտնի Ձիթողցոնց տունը:

Տունը կառուցվել է 1872 թվականին. չորս եղբայրներ Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթում են Գյումրի: Իրենց բազմանդամ ընտանիքի համար նրանք մեծ առանձնատուն են կառուցում, որը դառնում է նաև ժամանակի հայտնի շահութաբեր տներից մեկը: Այս մի տունը պատկանել է եղբայրներից մեկին՝ Պետրոս  Ձիթողցյանին, որն առաջին գիլդայի աստիճան ունեցող վաճառական էր: Վերջինս համարվել է նաև բարերար, քանի որ նրա  բարեգործությամբ խթանվել է կրթական գործը:

«Սկզբնական շրջանում կառույցը ծառայել է որպես շահութաբեր տուն, իսկ խորհրդային իշխանության հաստատումից հետո տունը ազգայնացվել է և ունեցել զանազան գործառույթներ՝ հասարակական, բնակելի և այլն: Նախարարների խորհրդի որոշմամբ 1984 թվականից  տունը  դառնում է թանգարան»,- պատմում է  թանգարանի  տնօրեն Սոնա Հարությունյանը:

Ի դեպ, երբ թանգարանը  բացվեց, նախկին  ԽՍՀՄ տարածքում եղել է միակը՝ Խորհրդային  Միության ոչ մի քաղաքում չի եղել քաղաքային կենցաղի թանգարան: Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 50-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։

Թանգարանը գործել է մինչև 1988  թվականի աղետաբեր երկրաշարժը:

«Երկրաշարժից հետո թանգարանը  բնակեցվել է, բայց երբեք չի դադարել գործելուց՝ այն հատվածները, որոնք բնակեցված չէին, նոր ցուցահանդեսներ էին բացվել, անգամ Փարաջանովի մասին, իսկ Լենինգրադից բերվել է մոմե տիկնիկների ցուցադրությունը: Այդ  ընթացքում կարողացել ենք մշակութային կյանքն  աշխուժացնել, թեկուզ ժամանակավոր ցուցադրություններով, իսկ  կրկին վերաբացվել է 1997  թվականին»,- ասաց նա:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍոնա Հարությունյան
Директор Музея Дзитохцянов в Гюмри Сона Арутюнян - Sputnik Արմենիա
Սոնա Հարությունյան

Ցուցասրահներից մեկում հին Ալեքսանդրապոլի քարտեզն է, մյուսում` քաղաքի մանրակերտը: Մանրակերտին նայելիս հայտնվում ես 1800-ականների Գյումրիում, զգում հին քաղաքի շունչը: Մյուս ցուցասրահում կարելի է պատկերացում կազմել Գյումրվա արհեստների մասին` դարբիններ, պղնձագործներ, ժամագործներ, անվագործներ և այլն: Յուրաքանչյուր արհեստ Գյումրիում ունեցել է իր դրոշը, իր խորհրդանիշը: Սենյակներից մեկը նվիրված է գորգագործությանը:

Թանգարանի ցուցասրահներում վերականգնված է նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների տեսքը։ Մի սենյակում շքեղ կահույք է, մյուսում` հասարակ սեղան ու աթոռ, մի պահարան` հին սպասքով: Սենյակներից մեկում գյումրվա ֆայտոնն է, մյուսում` լուսամուտի մոտ կանգնած աղջիկը, որը մինչ օրս դուրս է նայում՝  սպասելով սիրած տղային:

Լրահոս
0