00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չխոնարհվող հայուհիները. հայ «ամազոնուհիները» ցնցել են թուրք գնդապետին

© Photo : ORDFILMСъемки фильма "Геноцид.Начало"
Съемки фильма Геноцид.Начало - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի քան 15 հայ կին՝ տղամարդկանց հետ միասին պայքարել են թուրքերի դեմ 1915թ-ի Մուսա լեռան պաշտպանության ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Թուրքական բանակի գնդապետը հիացել է հայ կանանց արիությամբ, որոնք չեն զիջել տղամարդկանց Հայոց ցեղասպանության ժամանակ Մուսա լեռան ինքնապաշտպանության ժամանակ:

Այդ մասին ժամանակին պատմել է ինքնապաշտպանության մասնակիցներից մեկը՝ Արտաշես Բալաբանյանը, որը Հայաստան տեղափոխվելուց հետո դասավանդել է Էջմիածնի ճեմարանում: Արդեն կյանքից հեռացած Բալաբանյանի պատմության ձայնագրությունըհայտնվել է Sputnik Արմենիայի մոտ:

© из личного архиваԱրտաշես Բալաբանյան
Арташес Балабанян - Sputnik Արմենիա
Արտաշես Բալաբանյան

Նրա խոսքով՝ պատճառը, որ Մուսա լեռան բնակիչները դիմել են ինքնապաշտպանության, թաքնված է Զեյթունում քաղաքում: Տեղի իշխանություններին հաջողվել է համոզել հայերին, որոնց Աբդուլ Համիդը պարբերաբար կոտորել է 30 տարի շարունակ, որ ճանապարհին նրանց ոչինչ չի սպառնում: Արդյունքում անապատի ճանապարհին սպանվել է 7 հազար մարդ:

Флаг обороны Муса-дага (Мусалер) - Sputnik Արմենիա
Մուսա լեռան ազատամարտի հաղթանակած դրոշը

«Երկու հոգի հրաշքով փախչել են Զեյթունից և պատմել, թե ինչպես են թուրքերը հարձակվել իրենց վրա, երբ նրանք դուրս են եկել գյուղերից և բոլորին կոտորել»,- պատմել է Բալաբանյանը: Մի քանի օր անց Մուսա լեռան բնակիչներին Անտիոքից նամակ է եկել, որում նրանց հանձնարարել են յոթ օրվա ընթացքում լքել իրենց տները, դրանից առաջ նկարագրել ունեցվածքը՝ վերադառնալուց հետո այն հետ ստանալու համար:

Բալաբանյանի խոսքով՝ նամակում կոչ են արել «լիովին վստահել իշխանություններին»: Հայերը Անտիոք են ուղարկել իրենցից մեկին, որը տեղի թուրքերի շարքում մտերիմ մարդ ուներ: Նա հաղորդել է, որ հայ ժողովրդի վրա կախվել է «Դամոկլյան թուրը»: «Նրանք մի քանի օր խորհրդակցել են, որոշել, թե ինչպես վարվել՝ խոնարհեն գլուխը, որպեսզի նրանց մորթեն ոչխարների նման կամ զենքը ձեռքներին պայքարել», — պատմել է Բալաբանյանը:

Նրա խոսքով՝ մնացել է լուծել զենքի հարցը: Բայց պարզվել է, որ դեռ 1895թ-ին և 1908թ-ին (այդ ժամանակ երիտթուրքերը հեղաշրջում են կատարել) հնչակները գաղտնի զենք են բերել և թաքցրել: Դրա մասին իմացել են միայն հոգևոր առաջնորդը և գյուղերից մեկի գյուղապետը:

Музей Геноцида армян в Армении - Sputnik Արմենիա
Ազնավուրը շփոթեցրել է Իսրայելի նախագահին. ցեղասպանության հարցը հանգիստ չի տալիս նրան

Նրանք լեռ են բարձրացել: Պարտականությունները կիսել են իրար մեջ: Ամենափոքր տղաներին թողել են կանանց խնամքի տակ, 10-13 տարեկան պատանիները հսկողություն են իրականացրել, 14-16 տարեկանները ներգրավվել են ռազմիկներին մթերքով և զինամթերքով ապահովելու գործերում: Ավելի քան 15 կին պայքարել է տղամարդկանց հետ միասին, նրանցից մեկը, շրջափակման մեջ ընկնելով, խոստովանել է թուրքերին, որ 5 թուրք է սպանել:

«Նրանց հազարապետն ասել է իր զինվորներին. «Եթե իմ զորքերը կռվեն հայերի նման, ապա ես կնվաճեմ աշխարհը»», — պատմում է Բալաբանյանը:

Մուսա լեռան հայերը հետ են մղել թուրքական կանոնավոր բանակի հինգ հարձակում: Ինքնապաշտպանության ընթացքում նրանք կարողացել են նամակ ուղարկել Հալեպում ֆրանսիական ներկայացուցչություն՝ օգնություն խնդրելով: Եվ այն հասել է:

Ավելի ուշ նրան հաճախ են հարցրել, թե ինչպես են կարողացել 600 գյուղացիներից բաղկացած խմբով, զենքի և զինամթերքի անբավարար քանակի պայմաններում հաղթել 10-հազարանոց կանոնավոր բանակին:

«Մենք լեռ էինք բարձրացել խելահեղ մտքով: Կա՛մ կմեռնենք զենքը ձեռքերիս, կամ կապրենք խաղաղ», — ասել է Բալաբանյանը:

Սվեդիայի (Սուեդիա) հայերի ինքնապաշտպանական կռիվները Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ) տեղի են ունեցել 1915թ-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ: Լեռան շուրջը կար 6 հայկական գյուղ՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, որոնց բնակիչներն (ավելի քան 6 հազար մարդ) զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները:

Շրջափակման 53-րդ օրը երևաց ֆրանսիական 2 ռազմանավ: Նրանք սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները (շուրջ 4 հազար մարդ) փոխադրվեցին Ֆրանսիա. «Ժաննա դ՛Արկ» ու այլ նավեր ու շարժվեցին Պորտ Սաիդ, ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:

Մուսա լեռան հերոսամարտը հայ ազգային-ազատագրական շարժման փայլուն դրվագներից է: Հերոսամարտն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում, որը թարգմանվել է շատ լեզուներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնեցին Մուսալեռ ավանը (Էջմիածնի շրջանում), որտեղ հուշարձան է կանգնեցված ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների:

 

Լրահոս
0