21:29 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Դատապարտյալ

Փախուստի դիմած կալանավորին հայտնաբերել են Արմավիրի մարզում

© Sputnik/ Виталий Белоусов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Իրավապահ մարմիններին հաջողվել է բռնել և բերման ենթարկել այսօր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Այսօր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թելման Ալավերդյանին գտել և բերման են ենթարկել։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։

«ՀՀ ոստիկանության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում քիչ առաջ Արմավիրի մարզից հայտնաբերվել և բերման է ենթարկվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Թելման Ալավերդյանը»,-հայտնեց Ղլեչյանը։

Գլխավոր թեմաներ