21:41 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ջորջ Սորոս

Սորոսի մատը խառն է տարկետման դեմ բողոքի ակցիաներում. Բաբուխանյան

© Sputnik/ Сергей Гунеев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18710

Պատգամավոր Բաբուխանյանի խոսքով` ուսանողներին մտածված ուղղորդում են։ Ընդդիմությունը հակաճառել է`Սորոսին չեն սիրում, բայց նրա հիմնադրամը մինչ այժմ չեն փակել։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքներին Հայաստանում ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտնել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Պետպատվերով սովորող ուսանողների համար տարկետման վերացման մասին «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրինագծի քննարկման ժամանակ Բաբուխանյանը հայտնել է, որ բողոքը ուղղորդում ու ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը։ Դրա համար նա տեղական հասարակական կազմակերպություններից մեկին 20 հազար դոլար է հատկացրել, հավելեց Բաբուխանյանը։

«Դա «Հանրային օրակարգ» ՀԿ-ն է։ Նրանց հանձնարարել են ուսանողների շրջանում թիրախային խմբեր ձևավորել։ Դրանից հետո նրանք պետք է որոշ գործողությունների անցնեն», — հայտնել է Բաբուխանյանը։

«Ելք» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունները մտացածին է անվանել. «Իսկ եթե Սորոսի հիմնադրամը վնասում է պետականությանը, ինչու դու՞ք` իշխանություններդ, չեք արգելում այն։ Ուրեմն` դուք դրա հետ համագործակցում եք», — հայտարարել է Փաշինյանը։

Նշենք, որ խորհրդարանում ավարտին է մոտենում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրինագծի փոփոխությունների մասին քննարկումը։ Ի նշան բողոքի` ուսանողներն արդեն մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ են անում, այսօր էլ մի քանի ուսանող հացադուլ է հայտարարել։

 

Գլխավոր թեմաներ