ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի 15-17, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։
Երևան քաղաքի նոյեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.00C (1980 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` —7.00C (1996 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.40C։