00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու 102–րդ ռազմաբազան հերքում է զինծառայողի անհետացման կամ փախուստի մասին լուրը

© Sputnik / Asatur Yesayants102-я российская военная база в Гюмри
102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու ռուսական 102–րդ ռազմաբազայից զինվորի փախուստի կամ անհետացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Մամուլում ինֆորմացիա էր տարածվել, թե Գյումրու 102–րդ ռուսական ռազմաբազայից զինծառայող է անհետացել։

Սակայն Գյումրու ոստիկանությունից Sputnik Արմենիայի թղթակցին ասացին, որ 102 ռազմաբազայի զինծառայողի անհետացման մասին հայ իրավապահները հաղորդում չեն ստացել։

Այդ լուրը Sputnik Արմենիային զանգին ի պատասխան հերքեց նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

«Այս պահի դրությամբ ինչպես Շիրակի մարզի դատախազությունը, այնպես էլ ոստիկանությունը որևէ ինֆորմացիա կամ հաղորդում զինծառայողի անհետացման կամ փախուստի մասին չունի»։

Լուրը չեն հաստատում նաև 102–րդ ռազմաբազայում։ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևը Sputnik Արմենիային ասաց. «Բոլոր զինծառայողները տեղում են։ Անօրինական բացակայողներ չկան»։

Լրահոս
0