00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դրահմից» մինչև «դրամ». ականջօղով արքան ու հայ թագուհին` հնագույն մետաղադրամների վրա

© Sputnik / Asatur YesayantsАрмянские монеты Артавазда II
Армянские монеты Артавазда II - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Փող», «դանգ», «դրահմ», «քարտեզ». ի՞նչ անուններ էին տալիս հայերն իրենց դրամներին ու ի՞նչ էին պատկերում դրանց վրա։ Հայկական արժույթի ծննդյան օրը Sputnik Արմենիան անդրադարձել է դրամի անցած ուղուն` «դրահմից» մինչև «դրամ»։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայկական դրամի ծննդյան օրն ընդունված է համարել 1993 թվականի նոյեմբերի 22-ը, թեև պատմաբանները պնդում են, որ մեր ազգային արժույթը ոչ թե  24 տարեկան, այլ 24 դարեկան է։

Հայ հնագետների պեղումների ժամանակ հայտնաբերած ամենահին մետաղադրամները թվագրվում են մ.թ.ա. III դարով։ Դրանք Ծոփքի և Կոմմագենեի թագավորության մետաղադրամներ են` ձուլված պղնձից և բրոնզից։

Упоминание об Армении на древнеримских монетах - Sputnik Արմենիա
Հայաստանի հիշատակումը՝ Հին Հռոմի մետաղադրամներին

Մեկ դար անց Հայոց արքա Տիգրան Մեծը հատեց իր դրամները, որոնք կոչվեցին «դրահմ», որը հունարենից թարգմանաբար «դրամ» էր նշանակում։

Մեզ են հասել նաև հայոց արքաներ Արտավազդ II–ի և Արտաշես II–ի օրոք շրջանառող դրամները` այդ արքաների դիմապատկերներով։ Ի դեպ, հետաքրքրական է, որ այսօր ԿԲ թանգարանում պահվող մետաղադրամի վրա Արտավազդ II–ը պատկերված է ականջօղով, ինչը վկայում է, որ հայ արքաները ժամանակին թանկարժեք զարդեր էին կրում` ի նշան իշխանության ու հարստության։

Սեփական մետաղադրամներ հատեցին նաև Կիլիկիայի հայկական թագավորության  իշխանները։ Դրանք նախկիններից տարբերվում են նրանով, որ տիրակալների նկարներով չեն, փոխարենը կիլիկյան դրամների վրա տարբեր խորհրդանիշներ էին` լատինական խաչ, առյուծ, ամրոցներ, ռազմական խորհրդանիշներ:

Ի դեպ, գենդերային հավասարության մասին աղաղակող մեր օրերում հետաքրքիր է փաստել, որ հայերս դեռ 1000 տարի առաջ նաև կնոջ պատկերով մետաղադրամ ենք ունեցել։  Կիլիկիայի մետաղադրամներից մեկի վրա ամբողջ հասակով պատկերված էին Հեթում արքան ու նրա գահակից Զաբել թագուհին։ Ընդ որում, այս մետաղադրամը տևական ժամանակ շրջանառվել է նաև Զաբել թագուհու մահից հետո:

Կիլիկյան Հայաստանում դրամները կոչում էին «դանգ», «քարտեզ» (լատիներեն քարտեզ՝ դրվագել բառից), «փող»։

Золотые монеты времен правления армянского Царя Левона I - Sputnik Արմենիա
Լևոն Առաջինի ժամանակաշրջանի ոսկե մետաղադրամը վաճառվել է 40 հազար դոլարով

1918 թ. փետրվարին Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարարությունը թողարկեց հայկական ազգային առաջին թղթադրամները` բոները, որոնց վրա կային ազգային նախշեր ու զարդանախշեր: Ավելի ուշ բոներին զուգահեռ շրջանառության մեջ դրվեցին նաև չեկերը, որոնք էլ շուտով փոխարինվեցին հայերեն գրությամբ թղթադրամներով: Դրանց վրա Արարատ լեռան, օձին թրով հարվածող արծիվի, ճախարակ մանող հայուհու պատկեր էին։ Մակագրություններն արված էին հայերեն ռուսերեն և ֆրանսերեն:

1921 թվականին Հայաստանում ներդրվեցին ԽՍՀՄ առաջին թղթադրամները։

72 տարի անց անկախ Հայաստանը դարձյալ վերադարձավ ազգային արժույթին։ 1993 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը։ Մինչ այդ շրջանառվող խորհրդային ռուբլիները ԿԲ–ն փոխանակեց 200 ռուբլու դիմաց 1 դրամ փոխարժեքով:

Դրամի հետ միասին շրջանառության մեջ դրվեց նաև մանրադրամը` լուման (1 դրամը հավասար էր 100 լումայի) ։ Բայց այն շատ արագ դուրս մնաց շրջանառությունից` արժեզրկման հետևանքով։

Լրահոս
0