00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսանողների ձայնը լսելի է դարձել. կառավարությունը բլինդաժում գիտությամբ զբաղվելու ձև է փնտրում

© Sputnik / Aram NersesyanАкция протеста студентов о принятии решения об отсрочке парламентом РА
Акция протеста студентов о принятии решения об отсрочке парламентом РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքից դժգոհ ուսանողները շարունակում են պայքարել և իրենց առաջարկները քննարկում են պետական պաշտոնյաների հետ։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ խորհրդարանը թեև ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագիծը, բայց դրա դեմ պայքարող ուսանողները կարծում են, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը մեծ առումով հաջողել է։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների ու պետական պաշտոնյաների հետ կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը` որպես հիմնական ձեռքբերում նշելով այն, որ ուսանողների ձայնը լսելի է դարձել։

«Սկզբնական հատվածում ուսանողների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը բացակայում էր, բայց այսօր ուսանողների շնորհիվ մենք նաև հարյուրավոր գիտնականների, քաղաքացիական հասարակության ձայնն ենք բարձրացնում», — ասաց նա։

Ուսանողները հանդիպմանը ձեռնունայն չէին ներկայացել և հենց սկզբից հանդես եկան կոնկրետ առաջարկներով, որոնք օրենքում ներառելուց հետո, նրանց համոզմամբ, գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները բանակ զորակոչվելով չեն կտրվի գիտությունից, կոռուպցիան էլ այդ ոլորտում կբացառվի։

Здание Национального здания Армении - Sputnik Արմենիա
Բանակից տարկետում պետպատվերով ուսանողների համար. Խորհրդարանը որոշում կայացրեց

Քննարկումը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ուսանողներին առաջարկեց իրենց բոլոր առաջարկությունները 2 շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել ՊՆ և ԿԳՆ` ԱԺ-ի անունից խոստանալով աջակցել ուսանողների բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կոչված են նպաստելու իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներին։

Իսկ մինչ այդ, քննարկման ընթացքում ուսանողները պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցին, թե որքանով են այսօր բանակում ապահովված գիտությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմանները։

«Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Մեր նպատակը չէ տեսնել, թե ով ցանկություն ունի փիլիսոփայությամբ զբաղվել, սենյակ տանք, ասենք՝ նստի, դու վաղվանից փիլիսոփայությամբ կզբաղվես, բայց պետք է առանձին մտածել, թե ինչպես ներգրավել փիլիսոփաներին, որ փիլիսոփայությունը՝ որպես գիտության ուղղություն, չտուժի այն մարդկանց մոտ, ովքեր այդ ճանապարհին մեծ արդյունքների կարող են հասնել»,- ի պատասխան ուսանողի հարցի ասաց Զաքարյանը։

Նա ավելացրեց, որ բանակում գիտնականի` գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է։

«Դուք երևի ծառայության նկատմամբ ուրիշ պատկերացում ունեք։ Խրամատում, բլինդաժում, զորանոցում հնարավոր չէ գիտությամբ զբաղվել, բայց մենք քիչ թվով երիտասարդների մասին ենք խոսում և պատրաստ ենք նրանց համար ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք ոչ թե ջերմոցային պայմաններում անցնեն իրենց ծառայությունը, այլ գիտությամբ կարողանան զբաղվել», — ասաց Զաքարյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև ՊՆ-ի առաջարկած «Պատիվ ունեմ» ծրագրին, որով պայմանագրային զինծառայության գնացող սպաներին պետությունն առաջարկում է 260 000 աշխատավարձ, մինչդեռ գիտության մեջ մնալով նրանք առավելագույնը 80 000 դրամ աշխատավարձ են ստանալու` որպես գիտաշխատող։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Ազատում բանակից. պատգամավորները վախենում են օրենքի սողանցքներից

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այստեղ հակասություն է տեսնում իշխանությունների խոսքի ու գործի միջև։

«Անընդհատ ասվում է, որ պաշպանության ու կրթության ոլորտները փորձում են իրար չհակադրել, բայց փաստացի առաջնահերթություն է տրվում պաշտպանական ոլորտին»,- ասաց նա։

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վստահեցրեց, որ բանակային ծառայության և գիտության մեջ հակասություն չկա

«Այս խնդիրն արհեստական է»,- ուսանողներին ասաց նա։

Մկրտչյանը նաև նշեց, որ դժվար է միանշանակ կանխատեսել` 18 տարեկան երիտասարդը կդառնա գիտնական, թե ոչ, ուստի, նախարարի խոսքով`յուրաքանչյուրը պետք է կատարի հայրենիքի նկատմամբ իր պարտքը։

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» ծրագրին, նախարարի դիտարկմամբ, այն հնարավորություն է տալիս ստանալ բակալավրի կրթություն և դրանից հետո, որպես սպա, գնալ ծառայության:

Օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման ու դրանով նախատեսված նոր իրողությունների ներդրման շուրջ քննարկումները պատկան կառույցներում շարունակվում են։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քննարկման ավարտին ուսանողներին տեղեկացրեց, որ առկա հարցերին լուծումներ գտնելու համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ և առաջարկեց նախաձեռնության անդամներին ևս մասնակցել խմբի աշխատանքներին։

Հիշեցնենք` նոյեմբերի 15-ին խորհրդարանն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն ընդդեմ օրինագծի դասադուլ էին նախաձեռնել, որին միացել էին տասնյակ ուսանողներ։ Նախաձեռնության անդամներից 5-ը, դասադուլից բացի, նաև հացադուլ էին հայտարարել։

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններով չեղյալ է հայտարարվել տարկետումն այն ուսանողների համար, որոնք պետպատվերով են սովորում բուհերում։

Լրահոս
0