00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ Հայաստանը կողջունի Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ. Երևանի առաջադրած պայմանը

© Sputnik / Asatur YesayantsЗаседание межправительственного Евразийского совета
Заседание межправительственного Евразийского совета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը կողջունի Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին, եթե Ադրբեջանը կատարի ԵԱՏՄ անդամ պետության համար սահմանված պարտավորությունները։ Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, թե որ դեպքում է Հայաստանը պատրաստ ողջունել Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Հայաստանն էլ է պատրաստ ողջունել Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման արտահայտություն արեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցելության ժամանակ արված հայտարարությանը, թե Ռուսաստանը ուրախ կլինի, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին։

Евразийский межправительственный совет. Дмитрий Медведев - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ երկրների թվային ապագան. Հայաստանը վերջին տեղում չէ

«Ադրբեջանի ԵԱՏՄ–ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ կողջունվի, եթե Ադրբեջանը կատարի ԵԱՏՄ թե՛ դիտորդ և թե՛ անդամ պետությունների համար սահմանված պարտավորությունները»,– ասաց Քոչարյանը` մեկնաբանելով, որ դա նշանակում է վերացնել Հայաստանի նկատմամբ տնտեսական շրջափակումը, դադարեցնել թշնամական գործողությունները, վերջ տա հայատյացությանը։

«ԵԱՏՄ մասին պայմանագրով անդամ կամ դիտորդ որևէ պետություն չպետք է որևէ քայլ ձեռնարկի ի վնաս այլ անդամ պետությունների կամ Եվրասիական տնտեսական միության։ Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն կերպ մոտենալ ԵԱՏՄ–ին, նա պետք է այդպիսի քայլեր չձեռնարկի»,– ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցություններին` Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ առաջընթացի հասնելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն։

Տվյալ պարագայում, երբ կողմերից մեկն ունի կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ դիրքորոշումը, ԱԳ փոխնախարարը հարցի արագ կարգավորում չի ակնկալում։ Նրա խոսքով` առաջընթաց չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվել։

Լրահոս
0