00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր տարի` առանց կարագի, մսի ու հավկիթի. որտեղի՞ց ներկրել տոնական սեղանը

Բաժանորդագրվել
Թանկացումների առկա տեմպերի պահպանման դեպքում Հայաստանի սոցիալապես անապահով քաղաքացիները ոչ միայն Նոր Տարի չեն նշի, այլև ամենօրյա սննդամթերք գնելու հնարավորություն չեն ունենա։ Տնտեսագետը ներկայացնում է գնաճի իրական տեմպերն ու ուղիներ մատնանշում, թե որտեղից կարելի է Հայաստան բերել Նոր տարվա սեղանի էժան սննդամթերքը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում նվազագույն զամբյուղի առաջին տասնյակում ընդգրկված ապրանքները վերջին ժամանակաշրջանում շոշափելի թանկացել են, բայց սա դեռ վերջը չէ. առջևում դեռ տոնական թանկացումներ են լինելու։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կանխատեսում է տարեվերջյան գնաճի իրական չափն ու մատնանշում` որտեղից կարելի է ներկրել տոնական սեղանի էժան սննդամթերքը։

Яйца - Sputnik Արմենիա
Հայաստանում ձվի դեֆիցիտ չկա. ո՞ր հավերն են ոսկե ձվեր ածում

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2016թ. հոկտեմբերի համեմատ կարագի գինն աճել է 40-50%- ով, մսամթերքինը` 30, դեղորայքինը` 2%-ով։ Եվ, չնայած դրան, գնաճի պաշտոնական մակարդակը կազմել է ընդամենը 1.2%:

Բանն այն է, որ բացի առաջին անհրաժեշտության սննդամթերքից ու ապրանքներից, ԱՎԾ-ն սպառողական գների ինդեքսը հաշվարկում է միջինացված արժեքով` դրանում դիտարկելով կենցաղային տեխնիկայի, կահույքի, ու նույնիսկ որոշ ծառայությունների գները։ ԱՎԾ ներկայացրած վիճակագրության ու իրական գնաճի տարբերությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Եթե հարցը դիտարկենք բնակչության առանձին շերտերի, հատկապես անապահով հատվածի տեսանկյունից, իհարկե, առաջին անհրաժեշտության 5-10 ապրանքներն են, որ էապես ազդում են բնակչության կենսամակարդակի վրա։ Մսամթերքը, կաթնամթերքը, ձավարեղենը, ձեթը, այսինքն այն ապրանքները, որոնք նվազագույն զամբյուղի առաջին տասնյակի մեջ են մտնում, իհարկե, շոշափելի թանկացել են, և դա էլ ավելի է մեծացնում աղքատությունը, էլ ավելի անպաշտպան է դարձնում այս խավի ներկայացուցիչներին»,- ասաց Մարգարյանը։

Գնաճին դիմակայելու ու քաղցած չմնալու համար, տնտեսագետի դիտարկմամբ, կարագ գնելու հնարավորություն չունեցող մարդը ստիպված է լինում սննդի մեջ ավելի ցածր որակի յուղերի ու ճարպերի կիրառման անցնել` կարագը փոխարինելով մարգարինով, տարբեր տեսակի հալեցված յուղերով ու ճարպերով։

«Դրա հետևանքն այն է լինում, որ սա ազդում է նաև կյանքի որակի վրա, ընկնում է առանց այդ էլ ցածր մակարդակում գտնվող կյանքի որակի նշաձողը»,- ասում է Մարգարյանը։

Бензин. Бензоколонка - Sputnik Արմենիա
Հայաստանում բենզինը կրկին թանկացել է. ո՞րն է պատճառը

Նման գնաճի պայմաններում, տնտեսագետի համոզմամբ, կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի ոչ միայն կյանքի որակը բարելավելու, այլև գնաճը զսպելու ուղղությամբ, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ, երբ ՀՀ խորհրդարանն ակտիվորեն քննարկում էր հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, կառավարության անդամները վստահաբար հայտարարում էին, որ կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն չկա։

Միաժամանակ Մարգարյանը չի բացառում, որ թանկացումները ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ պատճառներ ունեն։ Օրինակ` վաճառողները, ստեղծված վիճակից օգտվելով, էլ ավելի բարձր գնով են վաճառում ապրանքը` գերշահույթ ստանալով, կամ արտադրողներն ու ներկրողները միմյանց հետ պայմանավորված ընդհանուր բարձր գին են սահմանում։

Այս դեպքում ևս չարաշահումները կանխելու պարտականությունը կառավարությանն է, որը պետք է բացահայտի հակամրցակցային համաձայնություններն ու պատժի մեղավորներին։

Ամեն դեպքում, անկախ պատճառներից, թանկացումները սկսվել են ու, տնտեսագետի կարծիքով, դեռ շարունակվելու են ոչ միայն այն պատճառով, որ կառավարությունը չի շտապում որոշակի զսպող քայլեր ձեռնարկել, այլև որովհետև առջևում նոր թանկացումներ խթանող Ամանորն է։

Տոներին ընդառաջ ավելանալու է նաև առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների պահանջարկը, որն էլ իր հերթին նոր թանկացումների է հանգեցնելու։

Իսկ այս դեպքում, ըստ Մարգարյանի, Հայաստանի սպառողներին օգնության կարող է գալ ԵԱՏՄ շուկան։ Եթե, իհարկե, հայ գործարարները որոշեն տեղական շուկայի պահանջարկը բավարարել ԵԱՏՄ-ից ներկրվող ավելի էժան ապրանքներով։

Լրահոս
0