00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի ջարդերը վկայող գաղտնի հեռագրերը․ ի՞նչ է Հռոմի պապը խնդրել թուրք սուլթանին

© Sputnik / Karen YepremyanПисьмо Тайного архива Ватикана
Письмо Тайного архива Ватикана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օսմանյան կայսրությունում Վատիկանի դիվանագետները Հռոմի պապին բազմաթիվ հեռագրեր էին ուղարկում՝ հորդորելով օգնել XX դարի սկզբին Թուրքիայում ապրող հայերին ու քրիստոնյաներին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սկսել են ուսումնասիրել Վատիկանի գաղտնի արխիվի փաստաթղթերը։ Հռոմի պապին ուղղված նամակներից յուրաքանչյուրում հայոց ժողովրդին օգնելու կոչ կա։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցում պատմեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանի վարիչ Գոհար Խանումյանը։

Փաստաթղթերի կրկնօրինակները ձեռք են բերվել գործարար Արթուր Ասատրյանի տրամադրած գումարով ու թանգարանին են փոխանցվել 2017 թվականի սեպտեմբերին։ Բոլոր փաստաթղթերի վրա դրված է Վատիկանի կնիքը։

«1915 թվականի ցեղասպանության ուսումնասիրման գործում ամեն փաստաթուղթ կարևոր է։ Հատկապես, որ այս փաստաթղթերը Վատիկանի արխիվներից են։ Պապն այս հարցում երրորդ անկանխակալ կողմն էր», — ասաց Խանումյանը։

Օսմանյան կայսրությունում պապական աթոռի ներկայացուցիչների 18 նամակի կրկնօրինակներն այժմ ուսումնասիրում են մասնագետները։

© Sputnik / Karen YepremyanԳոհար Խանումյան
Заведующая библиотекой Музея-института Геноцида армян Гоар Ханумян. - Sputnik Արմենիա
Գոհար Խանումյան

«Ահա 1916 թվականին գրված նամակը, որում կոչ է արվում հայ կաթոլիկ եկեղեցու Կիլիկիո պատրիարքին 20 լիրա ուղարկել ինչ-որ կարիքներ հոգալու համար։ Իսկ մյուսում, մոնսենյոր Թերզյանը գրում է Կոստանդնուպոլսում հայ կաթողիկոսների վիճակի ու նրանց ճնշման մասին, նամակը գրվել է 1914 թվականի նոյեմբերի 26-ին», — ասաց Խանումյանը։

Փաստաթղթերի շարքում մի կարևոր նամակ էլ կա, որ գրել է Օսմանյան կայսրությունում Վատիկանի ներկայացուցիչ Անժելո Դոլչեն։ Նա հայ կաթոլիկ եպիսկոպոսների մասին գրել է կուրիական կարդինալ ու դիվանագետ կարդինալ Գասպարինիին։

«Այսօր հայ պատրիարքի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ, պարզ չէ` պահպանվել է պատրիարքարանի ունեցվածքը, թե ոչ։ Հիմքեր կային ենթադրելու, որ նա վտանգի մեջ է։ Նրա վիճակի ու գտնվելու վայրի մասին ոչ մի տվյալ չկա…», — Դոլչեին գրում է Գասպարինին 1914 թվականի նոյեմբերի 26-ին։

Նա նաև նշում է, որ հայ պատրիարքի վիճակի և արտաքին գործերի մասին մի քանի անգամ հարցրել է նաև Վիեննայում Օսմանյան կայսրության դեսպանից, սակայն ապարդյուն։

© Sputnik / Karen YepremyanՀռոմի պապին ուղղված նամակը
Հռոմի պապին ուղղված նամակը - Sputnik Արմենիա
1/2
Հռոմի պապին ուղղված նամակը
© Sputnik / Karen YepremyanԱնժելո Դոլչեի նամակը
Անժելո Դոլչեի նամակը - Sputnik Արմենիա
2/2
Անժելո Դոլչեի նամակը
1/2
Հռոմի պապին ուղղված նամակը
2/2
Անժելո Դոլչեի նամակը

Խանումյանի խոսքով՝ այդ նամակը ևս մեկ անգամ հաստատում է, որ հայերին Օսմանյան կայսրությունում ճնշում էին ոչ միայն 1915 թվականին, այլ նաև ավելի վաղ ու ավելի ուշ՝ մինչև 1923 թվականը։

Փաստաթղթերի շարքում կա նաև Մխիթարյան միաբանության վանականների` Վատիկան ուղարկված նամակը, որը գրվել է 1915 թվականի սեպտեմբերի 5-ին։ Նրանք խնդրում են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին հայտնել, թե հայերն ինչ վիճակում են Օսմանյան կայսրությունում։

«Հայերի դրության մասին մշտական հեռագրերը Բենեդիկտոս XV-ին ստիպեցին նամակ գրել սուլթանին, որում նա խնդրում էր վերջ տալ հայերի ջարդին, գոնե կաթոլիկ հայերի», — ասաց Խանումյանը։

Սակայն սուլթանը մտածված ուշ արձագանքեց ու հետադարձ նամակում խոստացավ Պապին չդիպչել կաթոլիկ հայերին, որոնց 90%-ին արդեն ոչնչացրել էին։

Թանգարանում համոզված են, որ նամակներն ու փաստաթղթերն արմատական փոփոխություններ չեն բերի, բայց ևս մեկ անգամ կապացուցեն, որ հայերի ոչնչացումը երիտթուրքերի կողմից լավ մտածված է եղել։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, որի օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։

Լրահոս
0