08:04 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.80
  • GBP637.73
  • EUR562.73
  • RUB7.73
Քննչական կոմիտե

Չորս անձի դանակահարության գործով կա ձերբակալված. հարուցվել է քրեական գործ

© Photo: official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Ենթադրյալ հանցագործը ներկայացել է իրավապահ մարմիններին։ Նա ձերբակալված է։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` 2017 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 02:30-ին, «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4 անձ` 1993 թ. ծնված Ն.Պետրոսյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Հ.Սարգսյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, 1992 թ. ծնված Հ.Մարտիրոսյանը` ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած, 1993 թ. ծնված Ա.Ավագյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով:

4 անձ ճանաչվել է տուժող, որոնց թվում կան նաև ոստիկանության աշխատակիցներ։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել։

Կասկածյալը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝  բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Գլխավոր թեմաներ