03:58 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10201

Հայտնի է, թե ով ինչ պատիժ կկրի «Իգլայի» և փողերի լվացման գործով: Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել են դատավճիռները։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ քիչ առաջ հրապարակեցին «Իգլայի» և փողերի լվացման գործով ամբաստանյալների դատավճիռները:

ԼՂՀ նախկին Պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։ Նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Դատախազը նրա համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում համար դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում, դատապարտվեց 3 տարի ազատազրկման։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Արմեն Պողոսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարի ժամկետով և սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման,պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սամհանել երկու տարի ժամկետով։ Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառելով։

Գլխավոր թեմաներ