00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը չի դառնացնի հայկական տոլմայի համը

Բաժանորդագրվել
Հայկական տոլման ադրբեջանական փաթեթավորմամբ մատուցելու ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը չի կարող ազդել հայկական մշակութային ավանդույթների ու տոնական տրամադրության վրա։ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշմանը լուրջ չեն վերաբերվում։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Տոլման ադրբեջանական կերակրատեսակ համարելն անլրջություն է, նմանօրինակ որոշումները վկայում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր վարկանիշի մասին չի մտածում, Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով տոլման ադրբեջանական կերակրատեսակ որակելու որոշմանը, նշեց «Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

«Այստեղ ոչ մի լուրջ բան չկա, ամենասովորական առուծախ է։ Դա ոչ մի կերպ չի կարող ազդել մեր խոհանոցային մշակույթի վրա։ Մենք մեր գործը շարունակելու ենք, շարունակելու ենք աշխարհին ներկայացնել մեր ազգային կերակրատեսակները, դրանց թվում նաև` տոլման»,- ասաց Մամուլյանը։

Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ նշված բացատրությանը, թե «տոլմա» բառը ծագում է թուրքերեն «դոլդուրմա» բառից, որը նշանակում է «լցոնված», Մամուլյանն այս մեկնաբանությունը հորինված է համարում` նշելով, որ այն զուտ հայկական արմատներ ունի։

«Տոլման ծագել է «ուդուլի բառից, որը նշանակում է «խաղողի վազ»։ Ուդուլին հնչյունափոխվել է նախ` «դոլի», ապա` «տոլի»։ Իսկ կերակուրը հնում կոչվել է «տոլի և միս»։ Այլ բացատրություն չկա»,- ասաց Մամուլյանը։

Толма - Sputnik Արմենիա
Տոլման ճանաչվեց ադրբեջանական կերակրատեսակ

Խոհարարի համոզմամբ տոլմայի թուրքական ծագումը հերքվում է հենց միայն այն հանգամանքով, որ թուրքալեզու այլ ազգեր նման կերակուր չունեն, ունեն միայն հայերի հարևան երկու ազգերը` թուրքերն ու ադրբեջանցիները, որոնք այն փոխառել են իրենց հարևան հայերից։

Այդուհանդերձ, Մամուլյանը չի բացառում, որ Հայաստանից բողոք կամ հակընդդեմ հայտ ստանալու դեպքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է երկրորդ որոշումը կայացնել` նշելով, որ նույն կերակրատեսակը հատուկ է նաև Հայաստանին, ինչպես դա արվեց լավաշի դեպքում։ Ուստի և խորհուրդ է տալիս այդ կառույցի որոշումներին լուրջ չվերաբերվել։

Նշենք, որ հայկական ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր որակել է ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ տոլման ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։

Լրահոս
0