04:54 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
«Նաիրիտ»

Պատգամավորն ասել է` որքան են գնահատել «Նաիրիտը»

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Խորհրդային Հայաստանում ամենակարևոր գործարաններից մեկն այսօր սնանկացման գործընթաց է անցնում: Թանկ քիմիկատների արտադրամասերը էժան գնով վաճառվում են։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի քիմիական արդյունաբերության հզորությունները շատ էժան են վաճառվում։ ՀՀ ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Այսօր նա հանդիպել է գործարանի նախկին աշխատակիցների հետ, և նրանք պատմել են, թե ինչպես է ընթանում սնանկացման գործընթացը։

Նրա խոսքով, քիմիական գործարանի պոլիկլինիկայի երեքհարկանի շենքի 1,5 հազար քառակուսի կմ տարածքը 2,5 հազար ք/կմ հարակից տարածքով վաճառվում է 70 միլիոն դրամով, որը համարժեք է մեկ բնակարանի գնի, իսկ քացախաթթվի արտադրության տարածքը, որի շուկայական գինը այսօր կազմում է 50-60 միլիոն դոլար, վաճառքի է հանվել ընդամենը 1,5 միլիոն դոլարով:

Այս տվյալները պաշտոնական չեն, որովհետև սնանկացման գործընթացի կառավարիչը որևէ տեղում չի հրապարակում։ Ինչպես կարելի է նրան կարգի հրավիրել, անհասկանալի է, ավելացրեց Էնֆիաջյանը։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն էլ պատասխանեց, որ կառավարիչը հաշվետու է ոչ թե գործադիրին, այլ դատարանին, որը սնանկացման մասին որոշում է կայացրել։

«Այդ պատճառով էլ գույքը նա է վաճառում, մենք չենք որոշում ` խախտումներով է, թե առանց խախտումների»,- ասաց նա։

ԽՍՀՄ-ի տարիներին «Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր տարածաշրջանում։ 2006թ.-ին «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Rhinoville Property կոնսորցիումին 40 մլն դոլարով, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը։ 2010թ.-ի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է ֆինանսական խնդիրների պատճառով։

 

 

 

Գլխավոր թեմաներ