23:09 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Գյումրի

Գյումրու վթարային շենքեր. երկրաշարժի ուրվականները` նոր վտանգ բնակիչների գլխին

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8210

1988 թվականի աղետալի երկրաշարժից 29 տարի անց, եթե որոշ չափով Գյումրիում լուծվել է անօթևանության խնդիրը, ապա վթարային շինությունների հարցն այդպես էլ անլուծելի է մնացել:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Շիրակի մարզում և Գյումրիում առկա երրորդ և չորրորդ աստիճանի վթարայնության կառույցների հարցը դեռ գերխնդիր է: Դրանք ամեն քայլափոխի, քարե ուրվականների պես, հիշեցնում են տեղի ունեցածի մասին:

Այս պահի դրությամբ վթարայինների մասով ծրագիր չկա: «Սա մեծ և բավական լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջող խնդիր է: Մարզպետարանը պարբերաբար այդ շենք-շինությունների հարցը ընդգրկում է միջնաժամկետ ծախսային ծրագրերում, սակայն գումարների սղության պատճառով, այն մնում է անլուծելի»,- նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Խոսելով առկա վթարային շենքերի վերականգնման կամ քանդման մասին` պատասխանատուն տեղեկացրեց, որ դրանցից յուրաքանչյուրի համար պետք է հարմար տարբերակ ընտրել: «Շենք կա, որ ավելի հարմար է ամրացնել ու վերականգնել, կան նաև այնպիսիները, որոնք ավելի նպատակահարմար են քանդել, և տարածքում նոր շենք կառուցել: Դրա համար միանշանակ չի կարելի ասել թե, որ տարբերակն է ճիշտ»,-ավելացրեց Ալբերտ Մարգարյանը:

Մարզի տարածքում կա երրորդ աստիճանի վթարայնություն ունեցող 118 կառույց, դրանցից 88 բնակելին Գյումրիում են՝ 1920 բնակարանով:

Ու մինչ կառավարությունը գումարներ է  «որոնում», այդ կառույցներն այդպես էլ մնում են` ոչ միայն հիշեցնելով երկրաշարժի մասին, այլ նաև մեծ վտանգ ներկայացնելով:

Գլխավոր թեմաներ