10:02 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Կարեն Կարապետյան

Ներում այլևս չի լինելու. կառավարությունը սկսում է նոր էջից

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
67 0 0

ՀՀ կառավարությունը որոշեց վերջին անգամ ներել գյուղացիների՝ նախորդ տարիներին պետական ծրագրերով գնված սերմացուի և պարարտանյութերի դիմաց չվճարված գումարները։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ներել գյուղացիների` նախորդ տարիներին կուտակած պարտքերը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այս որոշումը մեկնաբանելով` հայտարարեց. «Այսուհետ մաքուր էջից ենք իրենց հետ հարաբերվելու, բայց էլ ներում չի լինելու»։

Զիջումները, ինչպես նշեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, վերաբերում են 2011-16 թթ-ին պետական աջակցության ծրագրերով գյուղացիներին հատկացված սերմացուի և 2015-16 թթ-ին հատկացված պարարտանյութի դիմաց կուտակված պարտքերին։

Առաքելյանը տեղեկացրեց, որ սերմացուի դիմաց պարտքը կազմում է 642, պարարտանյութի դիմաց` 148 մլն դրամ:

Այս պարտքերի գանձումը կառավարությունը տարիներ շարունակ հետաձգել է բնակլիմայական աղետների՝ կարկտահարության, ցրտահարության, երաշտի հետևանքով գյուղացիների անվճարունակ դառնալու պատճառով։

Այս տարվանից կառավարությունը մարտավարությունը փոխել է` ամբողջ գումարը գանձում է նախապես։

Իսկ հաջորդ տարվանից կառավարությունը հրաժարվելու է գյուղացներին մատչելի գնով դիզվառելիք տրամադրելու սուբսիդավորման ծրագրից:

Գլխավոր թեմաներ