21:00 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.55
  • GBP612.81
  • EUR551.61
  • RUB7.21
Գիշերային ակումբ

Քաղաքապետներն ու գյուղապետները` գիշերային ակումբների ու հեստապարի պատասխանատուներ

CC0 / Piaxabay / Live Concert
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7710

ՀՀ կառավարությունը սաունաների, հեստապարային ու գիշերային ակումբերի համար գլխավոր պատասխանատու նշանակեց քաղաքապետերին ու գյուղապետերին։ Այսուհետ նրանք են որոշելու զվարճանքի վայրերի գործունեության հասցեն։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում այսուհետ կարգելվի կարաոկեների, դիսկոտեկների, գիշերային ակումբների, հեստապարերի, բաղնիքների ու սաունաների գործունեությունը։

Նման որոշում է այսօր կայացրել ՀՀ կառավարությունը` նշված օբյեկտները որակելով որպես սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներ։

Նախագիծը ներկայացնող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը որոշման անհրաժեշտությունը բացատրեց բնակելի շենքերի բնակիչներից ստացվող բազմաթիվ բողոքներով ու վարչապետի այդ ուղղությամբ տրված հանձնարարականով։

Բացի բնակելի շենքերից, այսօրինակ ծառայությունների գործունեությունը կարգելվի նաև կրթության և պատմամշակութային, առողջապահական հաստատությունների տարածքում:

Իսկ թե նշված տարածքներից բացի ուրիշ որտեղ կարող են իրենց գործունեությունն իրականացնել նշված զվարճավայրերը այսուհետ մարզերում կորոշեն համայնքների ղեկավարները, Երևանում` Երևանի քաղաքապետը։

Գլխավոր թեմաներ