04:56 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վերին Լարս

Լարսի խնդիրը նորից թարմացավ. ո՞ր ավտոմեքենաները կարող են անցնել այդ ճանապարհով

FB/Департамент автодорог
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27 0 0

ՀՀ տարածքում այս պահի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Գորիս-Խնձորեսկ, Գորիս-Խոզնավար ավտոճանապարհները:

Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Գլխավոր թեմաներ