00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատվաստումները մեկնարկեցին. նախարարության աշխատակիցների երեխաները պոլիկլինիկա չեն գնացել

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցВакцинация против гриппа в Калининграде
Вакцинация против гриппа в Калининграде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գարդասիլով» պատվաստումները սկսվել են։ Քանի մարդ է այսօր պատվաստվել և ինչու նախարարության աշխատակիցների երեխաները պոլիկլինիկա չեն գնացել։ Sputnik Արմենիայի հարցերին պատասխանել է մասնագետը։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստումներն այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկեցին։ Թե քանի մարդ է առաջին օրն այցելել պոլիկլինիկա` պատվաստվելու, առողջապահության նախարարությունում հստակ տեղեկատվություն առայժմ չունեն։ ՀՀ ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ համայնքային պոլիկլինիկաների տվյալները նոր է ստացվում։

Բայց առկա տվյալներն էլ բավական են պնդելու, որ պատվաստվողներ եղել են։ «Արմավիրում 4 մարդ, Գյումրիում` 1, Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում` 1 մարդ,– հայտնեց Գայանե Սահակյանը,– առաջին օրն է։ Մարդկանց մոտ մտավախություն կա, վախեցած են, դրա համար մեկ-երկու օր կսպասեն, մի քանի հոգի պատվաստվեն, կհամոզվեն, որ ոչ մի վտանգավոր բան չկա, նոր իրենք էլ կգնան»,– ասաց նա։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ալթունյան. Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հետո մահվան ու անպտղության դեպք չկա

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է` պատվաստումները կատարվելու են բացառապես պոլիկլինիկաներում։ Դպրոցներում աղջիկներին համատարած պատվաստելու մասին խոսակցություններն անհիմն են։ «Մանկաբույժն ու ընտանեկան բժիշկը կազմելու են շահառուների ցանկը և հերթականությամբ զանգահարելու են տուն` կանչեն»,– ասաց Սահակյանը։

Պատվաստումից հրաժարվելու դեպքում, նրա խոսքով, ևս պետք է ներկայանալ պոլիկլինիկա, որտեղ ծնողը պետք է ձեռագիր հրաժարական գրի` հավաստելով, որ իրազեկված է հնարավոր հետևանքների մասին։

Գայանե Սահակյանից հետաքրքրվեցինք` արդյոք Առողջապահության նախարարության աշխատակիցների երեխաներն ու թոռներն այցելել են պատվաստման, ինչպես հայտարարվել էր։ Պարզվեց` ոչ։ Մեր զրուցակցի խոսքով` աշխատակիցների երեխաներն ու թոռները հրապարակավ պատվաստվել են օրեր առաջ Ծաղկաձորում այդ թեմայով կայացած սեմինար–քննարկման ընթացքում։

«13 տարեկաններն այդքանն էին։ Ով կար, այնտեղ պատվաստվել է»,– ասաց մեր զրուցակիցը։

Ս.թ. դեկտեմբերի 11-ից սկսած ՀՀ առողջապահության նախարարությունը «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելու է 13 տարեկան աղջիկներին` արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելու համար։ Տարիքային այդ խումբն է համարվել առավել նպատակահարմար, քանի որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական հարաբերությունը։

Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ Հայաստան ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութն ամերիկյան արտադրության է, արտադրվել է 2016 թ–ին` երեք տարի պիտանիության ժամկետով։ Նախարարության հավաստմամբ` պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը մինչ Հայաստան ներկրվելը լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում։

Լրահոս
0