00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն ուզում են Արաքսի հունը փոխել. Իրանը դեմ է

Բաժանորդագրվել
Իրանը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհի շինարարությունը կանգ է առել։ Իրանական կողմը համաձայն չէ հայկական կողմի` Արաքս գետի հունը փոխելու նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու` Սյունիքի մարզի Արաքս գետի ափով անցնող հատվածի շինարարական աշխատանքներն անորոշ ժամանակով կասեցվում են։ Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը` դադարեցնելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար ստորագրված պայմանագիրը, որի շրջանակում նախատեսված են Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ վթարային հատվածի վերանորոգման աշխատանքները:

Այս հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, իսկ Հայաստանի կողմից ափամերձ տարածքը վերահսկում է ՌԴ-ի սահմանապահ զորամասը։ Հետևաբար շինաշխատանքները պետք է համաձայնեցվեն կողմերի միջև։ Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։

«Քանի որ իրանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված պայմանագիրն ավարտում ենք, որ շինարարը տույժ-տուգանքների տակ չընկնի»,- ասաց նա:

Իսկ թե ինչու է իրանական կողմը դեմ Հայաստանի ճանապարհի կառուցմանը, Հարությունյանն այսպես պարզաբանեց. «Ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է, և իրանական կողմն ունի առարկություններ, քանի որ գետը թեքվում է դեպի մեր կողմ: Խոսքը 40 մետրի մասին է»։

Станция в один МВт запущена в селе Шеник Армавирской области. - Sputnik Արմենիա
Սա դեռ սկիզբն է. Թուրքիայի սահմանին հայկական արևային էլեկտրակայան բացվեց. լուսանկարներ

Ի դեպ, կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծում, որպես հիմնավորում, նշված է ոչ թե իրանական, այլ ռուսական կողմի անհամաձայնության մասին։ «Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»,- ասված է կառավարության կայքում տեղադրված նախագծում։

Լրագրողների հարցադրմանը Արսեն Հարությունյանը պատասխանեց, որ դա վրիպակ է, և ռուսական կողմն այս հարցում առարկություններ չունի։

«Ռուսական կողմի համաձայնությունն ընդհանրապես կապ չունի. որոշում ընդունողները հայկական և իրանական կողմերն են»,- ասաց նա:

Ի դեպ, եթե իրանական կողմը Արաքսի հունը փոխելու համաձայնություն չտա, Հայաստանի կառավարությունը ստիպված է լինելու անավարտ թողնել ճանապարհի շինարարությունն ու նոր լուծումներ փնտրել։

Լրահոս
0