12:53 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ահաբեկչություն ծրագրող անձին փնտրում են. ԱՄՆ–ի դիվանագետներն աշխատում են հայերի հետ

CC0 / Արշավիր / The American Embassy in Yerevan, Armenia.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը աշխատում է Հայաստանի իրավապահների հետ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեղադրանքով ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացու հետախուզման առնչությամբ:

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեղադրանքով ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացու հետախուզման գործի հետ կապված ԱՄՆ դեսպանատունն աշխատում է Հայաստանի իրավապահների հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը։

«Քննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկություններ չենք կարող տրամադրել», նշված է հայտարարության մեջ:

Նշենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին։

Այդ անձն այժմ հետախուզման մեջ է, քանի որ հիմնավորվել է` նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաև միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում։

Գլխավոր թեմաներ