14:22 19 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.48
  • GBP634.62
  • EUR557.16
  • RUB7.38
Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո

Սերժ Սարգսյան. «Բանակցությունները կրակոցներ չեն սիրում»

© Official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Հայ-ադրբեջանական սահմանին զոհերը պիտի բացառվեն: Բանակցությունները կրակոցներ չեն սիրում, վստահեցնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել։ Բանակցությունները կրակոցներ չեն սիրում: «Արմենիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Պետք է լարվածությունը թուլացնել, մեխանիզմներ ստեղծել հետաքննության, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով, հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել: Այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ ինչ-որ համաձայնության։

Հարցին, թե ինչ է առաջարկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցերի ընթացքում, Սարգսյանը պատասխանել է.

«Որևէ հայեցակարգային առաջարկություն չկար։ Ընդհանրապես նոր առաջարկություն չկար։ Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ այցերի ընթացքում միայն Ղարաբաղի հարցը չենք քննարկում։ ՌԴ արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել կոնֆլիկտը»։

Շփման գծում, Սերժ Սարգսյանի համոզմամբ, պետք է բացառվեն զոհերը: Հակառակ դեպքում՝ անվստահության մթնոլորտն աստիճանաբար ավելի կխորանա:

Գլխավոր թեմաներ