17:04 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Իգոր Սարուխանով

«Արյունով հայ» Սարուխանովին Երևան չեն հրավիրում, Բաքու էլ ինքը չի մեկնում

© Sputnik / Кирилл Каллиников
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50121

Հայտնի երգիչ Իգոր Սարուխանովը զարմացրել է իր արվեստի երկրպագուներին «Արյունով հայ եմ» երգով, որը տարբերվում է նրա հին հիթերից։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայկական արմատներով հայտնի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Իգոր Սարուխանովը պատմել է պատմական հայրենիքի հետ ունեցած կապերի մասին և պարզաբանել, թե ինչու երկար ժամանակ ելույթ չի ունենում Հայաստանում և Ադրբեջանում։

Արտիստը դժգոհությամբ ասել է, որ արդեն 20 տարի չի եղել պատմական հայրենիք Հայաստանում։  Որպես պատճառ նա նշել է դժվարին 90-ականները, երբ բեկում տեղի ունեցավ և ի հայտ եկավ «կորուսյալ սերունդը»։ Երգիչը բողոքում է, որ այսօր նրան քչերն են ճանաչում։ Հավանաբար այդ պատճառով էլ չեն հրավիրում, կարծում է Սարուխանովը։

Երիտասարդները, նրա խոսքով,  ընդհանրապես չգիտեն, որ նա է «Скрипка — лиса», «Дорогие мои старики» հիթերի հեղինակը։

Միևնույն ժամանակ երգիչը չի մոռանում իր արմատներն ու այն երգերը, որոնք մանուկ հասակում նրա համար երգում էր մայրը։ Ըստ էության հենց դա է նրան դրդել գրելու «Արյունով հայ եմ» երգը։ 

«Հենց որ երաժշտությունը դարձրի 6/8, հայերին հետաքրքրեց… Ավելի վաղ Հայաստանում պահանջված երաժիշտ էի, բայց 20 տարի չեմ եղել այդտեղ։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Իմ ընկեր Սոսո Պավլիաշվիլին տարին մի քանի անգամ է Հայաստան գալիս։ Ես նրան զանգահարում եմ, նա ասում է. «Ալո, Իգոր ջան, իսկ ես Երևանում եմ»։ Այնուհետև մտնում ես նրա Instagram-ի էջն ու տեսնում Հայաստանում արված լուսանկարները, նա պատմում է, որ հավանաբար այս տարի նա վերջին անգամն է Երևանում, գովում է եղանակը, արևը», — ավելացրեց Սարուխանովը։

Երգիչը չի վհատվում և հույս ունի, որ մոտ ապագայում Երևան կգա ու կհանդիպի հայ հանդիսատեսի հետ։

Նա ջերմությամբ է հիշում Արցախ կատարած վերջին այցելությունը, երբ նրան ցույց տվեցին իր պապի ու տատի տունը։ Երգիչը պատմեց, որ ժամանակին հայրը մեքենայով նրանց Մոսկվայից Երևան էր տարել և ցույց տվել, թե որտեղից են նրանք սերում։

Սարուխանովը երբեք Երևանում չի ապրել, բայց ժամանակին հաճախ է եղել մեր քաղաքում։ Երկու ստեղծագործություն կա, որոնք հիշեցնում են Հայաստանի մասին` «Ջուր եմ ծախում» և  «Քեզ եմ սիրում» երգերը։ Երկրորդը սիրում էր երգել նրա մայրը։

Երաժիշտը նաև պատմեց, թե ինչու Ադրբեջանում համերգներ չի տալիս։

Սարուխանովը նշեց, որ 80-ականներին նրա հետ կապ էին հաստատում այնտեղի համերգ կազմակերպողներն ու ասում, որ նա կարող է Բաքու գալ, բայց անվտանգությունը չեն երաշխավորում։

Երաժիշտի խոսքով` այսօր ամեն ինչ դժվարացել է, և մարդուն պարզապես կարող են թույլ չտալ այդ երկիր մուտք գործել։

Գլխավոր թեմաներ