03:03 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Հայ–իրանական սահման

«Սալամ». Իրանի սահմանին հայկական մաքսակետը եռակի կընդլայնեն

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
16310

Իշխանությունը հույս ունի, որ Իրանից Հայաստան եկող ավտոմեքենանի թիվը կմեծանա, այդ պատճառով էլ սահմանային տերմինալը որոշել են ընդլայնել։ Իսկ երկաթուղու հետ հույսեր առայժմ չեն կապում։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Իրանի սահմանին նոր մաքսակետ կբացեն, որը գործող մաքսակետից երեք անգամ լայն կլինի, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը։

Հայ–իրանական նախագիծը կրկին «պառակտել» է Բաքվի քարոզիչներին. փորձագետ

Հյուսիսային հատվածում` վրացական սահմանին, Հայաստանը երեք սահմանային անցակետ ունի, իսկ հարավում` Իրանի սահմանին, միայն մեկը։

Ճիշտ է` Հայաստանից դեռ տարանցում չկա։ Սակայն իշխանությունը լավատես է, ինչը կապված է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ավարտի հետ։ Իսկ ահա Իրան-Հայաստան երկաթգծի վերաբերյալ առայժմ նույնիսկ հույսեր չեն կապում։ Նոր տերմինալում գնացքների սպասարկման բաժին դեռ չեն նախատեսել։

Վրաստանի սահմանին գործող բոլոր երեք մաքսակետերն էլ (Բագրատաշեն, Բավրա և Գոգավան) ԵՄ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ արդիականացվել են։

Հարավային մաքսակետի համար այժմ ֆինանսավորում են փնտրում։

«Որ մաքսակետը կընդլայնվի, միանշանակ է»,- ընդգծեց Ավետիքյանը։ Այն մի քանի հարյուր մետր առաջ կտանեն, Արաքսով մինչև սահմանին մոտ գտնվող կամուրջը։

Նոր շենքի նախագիծն արդեն պատվիրված է և պետք է ավարտին հասցվի մինչև տարեվերջ։ Դրանից հետո շինարարության մրցույթ կհայտարարեն։

Ժամկետները դեռ չեն որոշել, բայց վրացական սահմանին գտնվող մաքսակետերը շուրջ երկու տարի էին վերափոխում։ Միևնույն ժամանակ դրանք շարունակում էին գործել։ Բնականաբար, չի դադարեցնի իր աշխատանքը նաև Մեղրիի մաքսակետը, ընդգծեց Ավետիքյանը։

Եվրասիական և իրանական բիզնեսի «խաչմերուկը». Սյունիքում բացվեց «Մեղրի» ԱՏԳ–ն

Այս տարի Հայաստանի և Իրանի խորհրդարանները վավերացրեցին Մեղրի-Նորդուզ մաքսային միջանցքի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը։ Մաքսային ծառայության աշխատակիցները կկարգավորեն տվյալների փոխանակման գործընթացը` կրկնակի ստուգումները կրճատելու համար։

Ավետիքյանի խոսքով, այժմ անհրաժեշտ ծրագրային ապահովումն են թեստավորում։

 

 

Գլխավոր թեմաներ