00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–վրացական թեյախմություն. ի՞նչ են նվիրել Սերժ Սարգսյանի կնոջը Թբիլիսիում

© Official site of the President of RAПрезидент Серж Саргсян посетил Научно-культурный центр "Дом Ованнеса Туманяна"
Президент Серж Саргсян посетил Научно-культурный центр Дом Ованнеса Туманяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանը թեյ է խմել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Թեյախմությունը կազմակերպվել է հին թբիլիսյան ավանդույթներով։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Հովհաննես Թումանյանի տուն» հայկական գիտամշակութային կենտրոնի ինտերիերը կնորացվի հայկական կողմի միջոցներով, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Թբիլիսիում «ՀայԱրՏուն» հայկական մշակույթի կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը։ Նա ներկա է եղել երկուշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` գիտամշակութային կենտրոն այցելությանը և հաղորդեց, որ ինտերիերի նորացման նախաձեռնության հեղինակը ՀՀ նախագահի կինն է` Ռիտա Սարգսյանը։

Визит президента Армении Сержа Саргсяна в Грузию - Sputnik Արմենիա
Վրաստանի հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով. Սարգսյան

«Կենտրոնի կահույքն ամբողջությամբ կնորացվի և կհամապատասխանեցվի ինտերիերին, Թումանյանի տան ոգուն։ Տիկին Սարգսյանի նախաձեռնությունն էր, որին աջակցեց Հայաստանի նախագահը», — ասաց Չիդիլյանը։ Բացի այդ, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, Հայաստանի նախագահը կենտրոնին դաշնամուր է նվիրել։

Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը Թումանյանի տանը թեյ է խմել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Թեյախմությունը կազմակերպվել է հին թբիլիսյան ավանդույթներով` փախլավայով, Ջավախքի մեղրով, հայաբնակ Շուլավեր գյուղի հալվայով, ավանդական հայկական գաթայով և այլն։

Չիդիլյանի խոսքով` հայկական պատվիրակությունը հատուկ ուշադրություն է դարձրել Թումանյանի տան պատշգամբին, որը գրավել է իր գեղեցկությամբ։

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը Sputnik Արմենիային նույնպես պատմեց Սերժ Սարգսյանի` Թբիլիսի կատարած այցի մանրամասների մասին։

«Տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանն առաջին տիկնոջը «Ախթամար» լեգենդի հերոսի պատկերով տիկնիկ նվիրեց, որն ինքն էր պատրաստել», — ասաց նա։

Սերժ Սարգսյանն այցելել է նաև Սուրբ Գևորգ եկեղեցի։

Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը նրան պատմել է համայնքի կյանքի մասին։ Նրա խոսքով` Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հայերը կարողանան ուսումնասիրել իրենց լեզուն, մշակութային կենտրոններ և համայնքային կազմակերպություններ բացեն։

Վերջին տվյալներով` Վրաստանի հայ համայնքը հասնում է 55 հազարի։

Հայկական ժառանգության պահպանման և չձուլվելու գործում նրանց օգնում են «ՀայԱրՏուն» մշակութային-կրթական կենտրոնը, հայկական դպրոցները, տարբեր հասարակական կազմակերպություններն ու եկեղեցիները։

Լրահոս
0