00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարսափելի է պատկերացնել, թե որքան ենք մենք ուտում. հոգեբանը տարակուսանքի մեջ է

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցУтро "Деда Мороза"
Утро Деда Мороза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր տարուց հետո շատերը բողոքում են հետտոնական դեպրեսիայից, և հայերը բացառություն չեն։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ամանորի տոներից հետո հայերի տառապանքների պատճառը մեծամասամբ ոչ թե կյանքի հանգամանքներն են, այլ այն, որ շատերն անխղճորեն շատ են ուտում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը։

Նրա խոսքով` գոյություն ունի սթրեսի երկու տեսակ։ Դրական սթրես, երբ մարդն ուրախանում է երեխայի ծնունդով, նոր ղեկավար պաշտոնով, աշխատավարձի բարձրացմամբ և այլն։ Երկրորդը դիսթրեսն է։ Դրանք այն իրավիճակներն են, որոնք մեր կյանքում հիասթափություն են առաջացնում` մտերիմ մարդու կորուստ, հիվանդություն, անհաջողություն աշխատանքի վայրում, վեճեր և այլն։

© Sputnik / Asatur YesayantsԽաչատուր Գասպարյան
Заведующий кафедрой медицинской психологии, доцент Хачатур Гаспарян - Sputnik Արմենիա
Խաչատուր Գասպարյան

«Մեր քաղաքն ապրում է մշտական սթրեսի պայմաններում։ Կարելի է ասել, որ դրանք տրավմաներ են, որոնք տարել է մեր բազմաչարչար ժողովուրդը, որոնք փոխանցվում են սերնդից սերունդ», – նշեց Գասպարյանը։

Հայաստանում Ամանորին նման երկար արձակուրդները վերջինն էին։ ՀՀ վարչապետի պնդմամբ 2019թ–ից նախատեսվում է կրճատել արձակուրդները և աշխատանքի գնալ արդեն հունվարի 3–ից։ Ոչ աշխատանքային կլինի նաև հունվարի 6–ը` Սուրբ ծնունդը։

«Այդ մասին նախօրոք գիտեինք, ուստի խնդիրներ չպետք է լինեն։ Հիմա մենք պետք է տրամադրենք մեզ, որ ավելի քիչ ենք հանգստանալու… Բոլոր այդ տոներն ինչ–որ տարօրինակ կերպով են ազդում հայերի վրա։ Ուրախության և տխրության պահերին մենք փորձում ենք բավարարվածություն գտնել ուտելու մեջ», – նշեց Գասպարյանը։

Ուտելիքի պաշտամունք

Սարսափելի է պատկերացնել, թե որքան ենք մենք ուտում, նույնիսկ երբ հանգուցյալներին ուղեկցում են այն աշխարհ, ավելացրեց նա։

Полет воздушного шара - Sputnik Արմենիա
«Խոպանչիական» Նոր տարին, կամ որտեղից են հայերը գումար հայթայթում տոների համար

«Ես երկար ժամանակ ապրել եմ ԱՄՆ–ում և Անգլիայում։ Եթե դու որոշել ես այցելել մարդկանց, որոնց հարազատը մահացել է, ապա սեղանին կտեսնես խորհրդանշական հյուրասիրություն` խորտիկներ, սենդվիչներ և գինի։ Բայց ոչ ավելին», – ասաց Գասպարյանը։

Դա բացատրություն ունի։ Հոգեբանի խոսքով` խորհրդային տարիներին շատերը հրաժարվել են հոգևոր սննդից և անցել նյութական արժեքների` ճոխ սեղանների։

Նա կարծում է, որ եկել է ժամանակը, որպեսզի մարդիկ սկսեն շփվել միմյանց հետ։

«Ով-ով, բայց մեր ժողովուրդը կարողանում է դա անել», – վստահ է հոգեբանը։

Գասպարյանը ավելացրեց, որ եթե ճիշտ սնվել և ժամանակին պառկել քնելու, ապա օրգանիզմը ոչ մի սթրես չի ապրի։

Հետտոնական սթրես

Երկարատև արձակուրդների ժամանակ մարդկային օրգանիզմը վարժվում է թուլացած կենսակերպին, սկսում հարմարվել նոր օրակարգին։

«Այս իրավիճակում շատ բարդ է վերադառնալ նախկին աշխատանքային գրաֆիկին։ Հոգեբանները վստահ են, որ եթե մարդն արձակուրդից կամ տոներից հետո աշխատանքի է վերադառնում առանց խանդավառության, ապա դա նշանակում է, որ նա պետք է վերանայի իր կենսակերպը և ընտրած մասնագիտությունը», – ասաց հոգեբանը։

Գասպարյանի խոսքով` չի կարելի հանգստից հետո աշխատանքը պատիժ համարել։ Այդ վիճակից կօգնեն դուրս գալ գործընկերների հետ լավ փոխհարաբերությունները։

«Կարևոր է` աշխատանքի առաջին օրերին հաճախ ընդմիջումներ անել։ Հնարավորության դեպքում աշխատանքի վայրում արեք այն, ինչ ձեզ հաճույք է պատճառում», – նշեց հոգեբանը։

Խոսելով հոգեբանական հիվանդությունների աճի մասին` Գասպարյանը նշեց, որ շատ հետազոտությունների տվյալներով հայերն ամենից հաճախ տառապում են կպչուն գաղափարներով։

Լրահոս
0